Մտավախություն ունեմ, որ հասարակության մեջ բարձր եկամուտ ստացողի նկատմամբ ձեւավորվում է բացասական կարծիք. Դավիթ Անանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես մտավախություն ունեմ, որ մեր հասարակության մեջ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձեւավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ նա պետական ծառայող է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ընդհանրապես, այդտեղ հասարակության հետ խոսելու անհրաժեշտություն կա: Կա շատ ավելի կարեւոր բան, որ մեզ առաջ է հրում դեպի զարգացում: Ես մինչեւ պետական ծառայության անցնելը այսօրվա իմ վաստակից մի քանի անգամ ավելի շատ եկամուտ եմ ունեցել: Պետական ծառայությունից հետո էլի ունենալու եմ մի քանի անգամ ավելի մեծ վաստակ»,-ընդգծեց նա:
ՊԵԿ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ում պարգեւատրումների առումով շեշտը դնելու ենք ստորին օղակների վրա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



