Մանջուկիչը մտափոխվել է և չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍՊՈՐՏ
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է վերադառնալ Մյունխենի «Բավարիա», հայտնում է Bild-ը:
Մանջուկիչը, որի գործակալը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ, անգլիական ակումբի անհաջող մրցելույթներից հետո այլևս չի ցանկանում ընդունել մանչեսթերյան ակումբի առաջարկը:
Խորվաթիայի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է եկել 2012-2014 թվականներին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը «Յուվենտուսի» կազմում միայն 1 հանդիպման է մասնակցել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



