Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ պատասխանելով գրանցված դեպքի վերաբերյալ հարցին:
«Մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը, բայց նախքան նետվելը կամրջի հանդիպակաց մայթին ծառայություն իրականացնող ոստիկանը նկատել է նետվել պատրաստվող տղամարդուն, շտապել է օգնության, սակայն կամրջի վրա վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:
Ինչ վերաբերում է նետված քաղաքացուն, նա հայտնեց, որ տղամարդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



