ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան Արայիկ Հարությունյանի դեմ. նրանք եկել էին արկղերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, բողոքի ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին նախարարի հրաժարականը, պատճառը վերջին շրջանում նախարարության մի շարք որոշումներն են:
Նրանք արկղերով եկել են նախարարության շենք եւ նշել, որ քանի որ նախարարը պետք է հրաժարական տա, իրենք արկղերով են եկել, որ նա իր իրերը հավաքի:
«Ես չեմ հանդուրժի, որ իմ վճարած հարկերով սեռափոխվածի մասին ֆիլմ նկարահանվի: Նախարարն անցել է կարմիր գծերը: Մենք իր վարած քաղաքականությունը կրթության ոլորտում սխալ ենք համարում եւ կարծում ենք, որ նա պետք է լքի նախարարի պաշոտը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



