Քիշնեւում ոստիկանության նախկին պետին ձերբակալել են զենքի մաքսանենգության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիշնեւի օդանավակայանում զենքի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգը, հաղորդում է TV8-ը:
«Մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգին: Մոլդովայի իշխանությունները նրան հետապնդում են 2017 թվականից՝ հրազենային զենքի մաքսանենգության գործով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2015-ի մարտին Բոդրուգը հրաժարական է տվել, 2017-ի հոկտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:



