Դարպասապահի հեռացումից հետո «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը փոխարինել է նրան ու մի քանի սեյվ կատարել
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց իտալական «Ատալանտայի» հետ:
Հանդիպման 81-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց անգլիական թիմի դարպասապահ Կլաուիդո Բրավոն, որը 46-րդ րոպեին փոխարինել էր մանչեսթերյան ակումբի հիմնական դարպասապահ Էդերսոնին:
Բրավոյի հեռացումից հետո «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը հագավ թիմի դարպասապահի համազգեստը և ավելի քան 10 րոպե անառիկ պահեց դարպասը՝ կատարելով մի քանի սեյվ:
«Ատալանտա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



