ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՔննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին նշեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
«Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Ինչ վերաբերվում է Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասաց Հարությունյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



