Ն.Փաշինյանի և Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց սպասքի արտադրության հայ-իտալական գործարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳագիկ Ծառուկյանի և նրա արտասահմանցի գործընկերների հերթական հսկայածավալ նախաձեռնությունը, որը ստեղծում է բազմաթիվ նոր աշխատատեղեր և նպաստում երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը: «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ բացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական հայտնի "Ceramisia" բրենդը ներկայացնող «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի՝ սպասքի արտադրության գործարանը: Բացման հանդիսավոր արարողությանը Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության, ԱԺ-ի ներկայացուցիչներ, Իտալիայի պառլամենտի և կառավարության անդամներ: Գործարանն արտադրում է կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, որոնք նշագրված են «Արտադրված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



