Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



