Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Հայաստանի քաղաքացու մասին, որն էլեկտրոնային ծխախոտ է վառել թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ նա Սոչիի բնակիչ է։ Վերջինիս տեղափոխել են հերթապահ բաժին, վարչական արձանագրություն է կազմվել։
Աղբյուրը հիշժեցնում է, որ ամիսներ առաջ մեկ այլ հայ քաղաքացի՝ Մոսկվա-Տյումեն չվերթի 27-ամյա ուղևորը ձերբակալվել էր օդանավում ծխախոտ օգտագործելու պատճառով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



