Սուարեսը կարող է անվճար տեղափոխվել Բեքհեմի ակումբ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն:
Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին», որն արդեն բանակցություններ է վարում ուրուգվայցի հարձակվողի հետ:
ESPN-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է առանց գումարի հրաժարվել Սուարեսի ծառայություններից:
Ավելի վաղ Ուրուգվայի ազգային հավաքականում Սուարեսի խաղընկեր, ամերիկյան «Սիաթլ Սաունդերսի» հարձակվող Նիկո Լոդեյրոն հայտարարել էր, որ Սուարեսը ցանկություն ունի տեղափոխվել ՄԼՍ:
Հիշեցնենք, որ 32-ամյա Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: