Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատի մարզպետը հրաժարվել է կատարել օրենքի պահանջը. Հաղորդում է ներկայացվել նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։

 

«Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Դատարանի որոշումը ուղարկվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջնորդելով անհապաղ կարգադրություն արձակել՝ նախկին կարգադրությունը վերացնելու մասին և վերականգնել նախկին փաստական և իրավական վիճակը։ Այսինքն՝ վերականգնել Նորայր Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի պարտականությունները մինչեւ դատական վեճի ավարտը, սակայն մարզպետը հրաժարվել է այն կատարել։ ։ «Մենք ուղղակի իրազեկել ենք մարզպետին, որ կա այսպիսի դատական ակտ, դատարանի որոշում և, որ դա պարտադիր կատարման ենթակա է ՀՀ տարածքում։ Մարզպետը պարզաբանեց՝ վարչական ակտի կասեցումը չի ենթադրում դրանից առաջ կատարված գործողությունների և գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում։ Փաստացի՝ մարզպետն այս գրությամբ նշեց, որ հրաժարվում է նախկին վիճակը վերականգնել»,- ասաց Մակինյանը։ Փաստաբանը նշեց, որ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ գործ ունենք առերևույթ հանցագործության կատարման հետ և ըստ այդմ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «ՀՔԾ-ն որոշում կայացրեց մեր հաղորդման առթիվ քրեական գործ հարուցելը մերժել՝ պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված է եղել հանրային շահով։ Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է այդ բացառությունը՝ հանրային շահով պայմանավորված լինելու պայմաններում, բայց դա քրեական հետապնդումն իրականացնող մարմին չը չէ, որ պետք է որոշի, թե ինչ շահով են պայմանավորված եղել այդ գործողությունները։ Բացի դա, մենք ունենք կարևոր հանգամանք, որ հանրային շահով պայմանավորված չէր Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելը և նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարված են անձնական դրդապատճառներով պայմանավորված։

 

Խնդիրն այն է, որ մարզպետը ԱԺ ընտրությունների ժամանակ խնդրել է աջակցել իրեն ընտրություններում, խնդրել է նաև Գրիգորյանին անդամակցել ՔՊ կուսակցությանը, ինչը նախկին գյուղապետը մերժել է։

Ա.Մակինյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ պատրաստվում են ՀՔԾ որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ «Տեսնենք Դատախազությունն ինչ ընթացք կտա։ Եթե անկեղծ լինեմ սպասելիքների չունենք։ Դատական կարգով եւս կբողոքարկվի իհարկե։ Արդեն քրեաիրավական ճանապարհով պետք է գնահատական տրվի օրենքի պահանջների չկատարմանը»,- նշեց Մակինյանը՝ շեշտելով. «Անկախ զբաղեցրած պաշտոններից ՀՀ-ում օրենքները պետք է կատարվեն, անկախ նրանից՝ կատարողներն ինչքանով են ուզում կամ չեն ուզում»։ Փաստաբանի խոսքով՝ արվելու է ամեն ինչ Նորայր Գրիգորյանի իրավունքները վերականգնելու և նրա իրավունքները խախտող անձանց արարքներին համապատասխան գնահատական տալու համար։

Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել մարզպետի կողմից օրենքի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքը՝ փաստաբանը նշեց. «Կարող է պայմանավորված լինել առաջինը նրանով, որ մտածում է, որ օրենքի սանկցիաների պատժելիության ինստիտուտը չի կարող իրեն հասնել։ Որպես վարկած կարող եմ դա դիտարկել, որովհետև փորձը ցույց տվեց, որ ՀՔԾ-ն հրաժարվեց մարզպետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ընդհանրապես գործ չհարուցվեց՝ թեկուզ փաստի առթիվ։ Երևի մարզպետը բավարար հիմքեր ուներ ենթադրելու, որ այսօրվա իշխանության պայմաններում իր նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցվել։ Չնայած մենք հուշել էինք շատ մանրամասն և գրավոր։ Ես դա չեմ կարող կապել օրենքի չիմացության հետ։ Արհամարհական, դիտավորյալ վերաբերմունք է Արարատի մարզպետի կողմից»։

Հիշեցնենք, որ Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը բնակիչների դժգոհության պատճառ է դարձել։ Նորաշենի բնակիչները վստահ են, որ արդեն նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցվել են անօրինական ճանապարհով։ Նորաշենի բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գրիգորյանի և պահանջում էին մարզպետի հրաժարականը։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո