Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժել է ազգությամբ ֆինն տղամարդ, որին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
Վերջինս նշեց, որ տղամարդը գտնում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է, այրվել է տղամարդու մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին հրդեհ էր բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



