16-ամյա պատանին գողացել էր փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խանութից գողություն կատարած 16-ամյա պատանուն ոստիկանությունը օրեր անց բերման էր ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկնությունից:
Նոյեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել Բյուզանդի փողոցի 16-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը երկաթյա ձողով բացել է Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութի դուռը, գողացել փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



