Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցիկ մարմին ունենալու 25 կանոն, որոնց մասին դիետոլոգները լռում են

ԼԱՅՖ

 

Եթե երբեւէ փորձել եք նիհարել, ուրեմն գիտեք, թե համացանցում որքան շատ են հակասական նյութերն այդ թեմայով: Իսկ ոչ մի «նորաձեւ» դիետա արդյունք չի տալիս:

  

Դիետոլոգներն այս հակասությունները սովորաբար բացատրում են մարդկանց տարբեր լինելու հանգամանքով եւ խորհուրդ են տալիս փոխել ռազմավարությունը:

Ո՞րն է ճիշտ եւ ո՞րը սխալ: Ինչի՞ն հավատալ իսկապես նիհարելու համար:

Ահա սլացիկ կազմվածք ունենալու 25 կանոն, որոնք իսկապես արդյունք են տալիս:

1. Օրը սկսեք 2 բաժակ ջրով դատարկ ստամոքսին: Կարող եք ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Դա կօգնի արագացնել նյութափոխանակությունը եւ կազատի նախաճաշի հարուստ կալորիաներից:

2. Նախաճաշեք ջուրը խմելուց 10-15 եւ արթնանալուց 20 րոպե հետո: Լավագույն նախաճաշ են խաշած ձուն եւ հացահատիկային շիլաները:

3. Եթե ուզում եք նիհարել, ապա ուտելիս ըմպելիքներ մի օգտագործեք: Խմել կարող եք ուտելուց 30 րոպե հետո: Դա կօգնի մարսողությանը:

4. Մոռացեք այն մասին, որ վեցից հետո չեք կարող ուտել: Ճաշել կարող եք քնից 3-4 ժամ առաջ:

5. Ընդունեք տաք եւ սառը ջրի համադրմամբ ցնցուղ: Այն լավացնում է արյան շրջանառությունը, արագացնում է նյութափոխանակությունը, հարթում ցելյուլիտն ու մաշկին տալիս առողջ երանգ:

6. Մանրակրկիտ ծամեք ուտելիքը: Դա առավել քան կարեւոր է: Որքան շատ ծամեք սնունդը կուլ տալուց առաջ, այնքան հեշտ այն կմարսվի:

7. Դանդաղ կերեք, միանգամից չեն կշտանում: Ուղեղին պետք է մոտ 20 րոպե ստամոքսից հագենալու մասին տեղեկություն ստանալու համար:

8. Աշխատասեղանին մեկ բաժակ ջուր դրեք: Թող միշտ լինի աչքի առաջ: Մեկ բաժակ ջուր մեկ ժամում, ահա օրվա իդեալական չափաբաժինը:

9. Ընկուզեղենն անչափ օգտակար է ուղեղի աշխատանքի համար: Սակայն դրանք պարունակում են մեծ թվով կալորիաներ: Այնպես որ օրվա մեջ մեկ բուռ ընկույզը լիովին բավարար է:

10. Դիետոլոգներն ատում են կարտոֆիլը: Իրականում այն պետք է սիրել. Կարտոֆիլն արագ է հագեցնում եւ քիչ կալորիաներ ունի: Կարեւոր է այն չտապակել: Կեղեւով եփած կարտոֆիլն ամենալավ տարբերակն է:

  

11. Հացը նույնպես տարբեր է լինում: Սպիտակ ցորենի հաց իսկապես պետք չէ ուտել, իսկ «սեւ», «թեփի» կամ «տարեկանի» հացը ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժեշտ:

12. Երբեք մի խմեք տաք ըմպելիքներ շաքարով: Դրանցից հրաժարվելն ավելի քան հեշտ է, իսկ օրգանիզմն էլ չի ստանա «ավելորդ» կալորիաներ:

13. Թարմացնող լավագույն ըմպելիքը նիհարել ցանկացողների համար կանաչ թեյն է: Օրական 2 բաժակ:

14. Զբոսանքը լավագույն ընկերն է ձեր ոտքերի համար: Օրական 30 րոպեն բավական է ցելյուլիտից պաշտպանվելու, քաշը նորմայի սահմաններում պահելու եւ բարձր տրամադրության համար: Վազքի եւ քայլքի ժամանակ օրգանիզմն այրում է նույնքան կալորիա:

15. Հետեւեք ձեր կեցվածքին: Եթե կարողանաք մեջքն ուղիղ պահել, նյութափոխանակությունն ավելի կարագանա: Այսօր սկսելու դեպքում արդյունքը կզգաք արդեն 2 օրից: Իսկ 3 շաբաթից կքայլեք ուղիղ, առանց խնդիրների:

16. Մի գնեք հյութեր: Դրանցում շաքարի պարունակությունը վիտամիններից շատ է: Պետք չէ հավատալ փաթեթավորման վրա գրվածին` «100% բնական, առանց շաքարի ու հավելումների»: Ի դեպ առանց շաքարի մաստակ կամ դիետիկ կոլա գոյություն չունի:

17. Ուշադրություն դարձրեք մթերքի ԳՈՒՅՆԻՆ: Պետք է քիչ ուտել դեղին եւ սպիտակ մթերքներ, շատ օգտագործել մուգն ու պիգմենտավորվածը: Ամենաքիչ կալորիա պարունակվում է կանաչ մթերքներում:

18. Շատ գործածեք աղիների համար օգտական բակտերիաներ պարունակող մթերքներ` մածուն, կեֆիր եւ ոչ քաղցր յոգուրտ:

19. Ոսկե կանոն: Սեղանից վեր կացեք լիարժեք չհագեցած, ստամոքսը ծանրաբեռնեք 80%-ով:

20. Վերջապես քնեք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրոնիկ անքնությամբ տառապող մարդիկ թույլատրելիից մեկուկես անգամ շատ են ուտում:

21. Օրգազմն այրում է 500 կկալ: Առանց տղամարդու միջամտության` 300 կկալ:

22. Ամեն օր գրի առեք ձեր քաշն ու մարմնի չափերը: Դա ավելի քան տրամադրող է: 1-1.5 կգ մեկ շաբաթում: Սա քաշը կորցնելու «Իդեալական» արագությունն է: Այն երաշխավորում է առողջական խնդիրների ու մաշկի տհաճ կախվածության բացակայությունը:

23. Պատրաստեք ինքներդ: Ռեստորանային ուտեստներում սովորաբար շատ են աղը, համեմունքներն ու յուղը:

24. Եվս մեկ ոսկե կանոն: Միայն բնական սննդամթերք: Ոչ ասեք կիսաֆաբրիկատներին եւ գործարանային մշակում անցած մթերքներին: Միսն անհրաժեշտ է, երշիկը` արգելված: Շուկայում տատիկներից գնած թթվեղենը կարելի է, խանութինը` ոչ:

25. Եվ վերջապես հաճախ ձեզ հարցրեք. «Գեղեցիկ տղամա՞րդ, թե՞ մի կտոր տորթ, Մակդոնա՞լդս, թե՞ նեղ ջինսե տաբատ»:

Տարածեք այս հոդվածը եւ անպայման փորձեք հետեւել կանոններին: Դրանք իսկապես գիտական են:

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան