Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:
Մինչ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:
N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



