Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չէր սիրում շատ շպարված աղջիկներին, ինքն էլ շատ քիչ էր շպարվում, բայց միշտ խնամված էր ու գեղեցիկ. Ռոման Բաբայանը՝ Վարդուհի Վարդերեսյանի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երեկ 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ բեմի զարդերից ևս մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը, ում մարմնավորած Մարգարիտան, չեխովյան Ռանևսկայան, Շանթի՝ իշխանուհին մեկը մյուսից կանացի էին, շքեղ ու խոսուն: Կանացի քնքշությամբ ու մայրական բնազդով օժտված դերասանուհին Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության մեջ զերծ չմնաց փոքրիկ տղային՝ Ջոնիին կերպարանավորելուց, այն էլ այնքան համոզիչ, որ քչերն էին կռահել, թե ո՞վ էր բեմում…

Aysor.am-ը, ցավով փաստելով դերասանուհու հեռանալը, զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասան, Վարդուհի Վարդերեսյանի վերջին տարիների լավագույն ընկեր ու բարեկամ Ռոման Բաբայանի հետ: 

Պետք է տիկին Վարդուհու վրա գոռգոռայի, կոպիտ խոսքեր ասեի

«Թատրոնի թե՛ մեծ, թե՛ երիտասարդ դերասանները՝ բոլորն էլ գիտեն, որ ես և տիկին Վարդուհին շատ մտերիմ էինք: Նա ինձ էր շատ սիրում, ես էլ իրեն: Միջոցառումներին, իր հեղինակային երեկոներին միշտ ես պետք է իրեն ուղեկցեի, իր կողքին լինեի: Շատերը գիտեին, թե նա իմ տատիկն է ու ես հենց այդպես էլ ընկալում էի նրան՝ հարազատ ու թանկ մարդ…Մենք ծանոթացել ենք 2008 թվականին: Երկուսս էլ ներգրավված էինք նույն՝ «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ: Ես նոր էի աշխատում թատրոնում: Ըստ կերպարի՝ պետք է տիկին Վարդուհու վրա գոռգոռայի, կոպիտ խոսքեր ասեի…Բայց չէի կարողանում, հենց բեմ էի մտնում՝ լռում էի ու ինձ բեմից հանում էին, ուղարկում, որ դերիս վրա աշխատեմ: Ես էլ չէի ասում, որ պատճառը ոչ թե իմ չպատրաստված լինելն է, այլ այն, որ չեմ կարողանում գոռալ այդ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ վրա: Մի անգամ տիկին Վարդուհին ինձ «կուլիսներում» ասեց. «Ինչի՞ համար լավ չես խաղում, ի՞նչ է՝ չգիտե՞ս, թե ինչպես պետք է խաղալ»: Ստիպված էի խոստովանել, որ ուղղակի ամաչում եմ իր վրա գոռամ: Նա, իհարկե, ասաց, որ որպես դերասան՝ բեմում հանգիստ լինեմ, դա նրան չի վիրավորում (ժպտում է)… Այդ օրվանից մտերմացանք: Հաճախ էի այցելում իրեն, հեռախոսով էինք զրուցում»:

Շատ էր ուզում տեսնել և՛ իմ, և՛ թոռան հարսանիքը

Հայաստանում չէի, 4-5 ամիս առաջ՝ մեկնելիս, իր տուն գնացի: Երբ վերադարձա, զանգեցի, որ գնամ տեսնեմ: Վատառողջ էր, ասաց՝ հիմա լավ չեմ, թող մի քիչ կազդուրվեմ, նոր արի ինձ տես: Ինքը սիրում էր միշտ կոկիկ լինել, գեղեցիկ… Ափսոս, այդպես էլ չհասցրեցի նրան հանդիպել… Շատ էր սիրո՞ւմ էր խորհուրդներ տալ: Ինձ շատ է օգնել թե՛ գործնական, թե՛ անձնական ու ընտանեկան հարցերին առընչվող խորհուրդներով: Միշտ ճիշտ ուղղին էր մատնանշել: Իր հետ խոսում էի, կիսվում: Նույնիսկ խորհուրդ էր տալիս՝ ինչպիսի աղջիկ, ընկերուհի ընտրեմ. չէր սիրում շատ շպարված աղջիկներին, ինքն էլ շատ քիչ էր շպարվում, բայց միշտ խնամված էր ու գեղեցիկ: Իրեն շատ լավ էր նայում: Խորհուրդ էր տալիս կյանքը, երիտասարդությունս մի լավ վայելեմ, հետո ամուսնանալ… Ինձ հետ կապված մի երազանք ուներ. միշտ ասում էր՝ հարսանիքիդ առաջին հյուրը ես պետք է լինեմ: Այն աղջկան, որին կընտրես, մինչև իմ հավանությունը չտամ՝ չես ամուսնանալու (ժպտում է): Ի դեպ, նման երազանք ուներ նաև կապված իր թոռնիկի հետ, շատ էր ուզում տեսնել և՛ իմ, և՛ թոռան հարսանիքը… Մեր կարծիքները, ճաշակները համապատասխան էին: Մենք այդ թեմայի շուրջ հաճախ էինք զրուցում, մեր տեսակետներով կիսվում: Կձգտեմ այնպիսի աղջիկ ընտրել, որ վստահ լինեմ՝ ինքը հավանություն կտար… Մի անգամ մարտի 8-ին նրա տուն գնացի մեր թատրոնի դերասանուհիներից Արաքսյա Մելիքյանի հետ: Ծաղիկներ ու շամպայն էինք վերցրել: Երբ դռան դիմաց կողքիս Արաքսիային տեսավ՝ չոր տոնով ասաց՝ «սա՞ ով է»… Դե, մեկ-մեկ պատահում էր, որ մոռանում էր դերասաններին: Ես անմիջապես ներկայացրեցի, որ ոչ թե ընկերուհիս, այլ մեր թատրոնի դերասանուհիներից է… Այդ խանդը կար, ուզում էր ընտրածս աղջկան առաջինն ինքը տեսնի, հավանություն տա:

Շատ հպարտ էր ու ոչ բոլորի հետ էր շփվում

Ես էլ եմ միշտ լսել նման բաներ: Գուցեև ուրիշների նկատմամբ այդպիսին է եղել, բայց իմ հանդեպ երբեք նման բան չի արել: Ինձ շատ լավ էր ընդունում: Ես իրեն առօրյայում այդպիսի վիճակներում չեմ տեսել: Բայց ասեմ, որ իր տունն ամբողջությամբ իր նկարներով էր զարդարված: Ընտանիքի անդամների նկարների կողքին ուրախությամբ, մի փոքր էլ հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ նկարն էլ տեղ է գտել… Շատ լավ ընտանիք ունի. մի տղան՝ ընտանիքով Հայաստանից դուրս է ապրում, մյուս տղան, հարսը, թոռները միշտ այցելում էին, իր մոտ էին լինում:

Հիշողություններ

Իր երեկոներից մեկի փորձի ժամանակ, որը կազմակերպել էր Վահե Շահվերդյանը, ես նկարահանում ունեի: Վահե Սուրենիչին խնդրեցի, որ այդ փորձին չգամ, որպեսզի կարողանամ նկարահանումս հասցնել: Սակայն նկարահանման ընթացքում ինձ անընդհատ զանգում էին թատրոնից ու ասում, որ տիկին Վարդուհին ինձ է «պահանջում», այլապես փորձը չեն սկսի: Դե, բանականաբար, շտապ տաքսիով հասա թատրոն: Տիկին Վարդերեսյանը «խառնվեց» իրար, հարցերց, թե ինչո՞ւ են ինձ նկարահանումից «կտրել», կանչել, չեն թողել «փող աշխատեմ»… Այնուհետև ինձ թևանցուկ՝ բեմում քայլեց, բավական երկար զրուցեց ու վերջում ասաց. «Ապրես, որ եկար, այ հիմա գնա նկարահանման»…

Նաև հիշում եմ, որ «Արմենիա» հեռուստաընկերությունում իր ծննդյան տարեդարձն էր նշվում: Ես այդ ժամանակ Հանրային հեռուստաընկերությունում էի աշխատում: Դե կիշեք, հեռուստաընկերությունները մի շրջան միմյանց խանդով էին վերաբերում… Տիկին Վարդերեսյանի պահանջով ինձ էլ կանչեցին «Արմենիա», նստեցրին ամենաառաջին շարքում… Բայց խնդիրն այն էր, որ նկարահանող խումբը չէր կարողանում նրան համոզել, որ շալն ուսերին գցի: Ոչ մեկին չէր լսում: Բոլորն ընկած «Ռոմանին» էին փնտրում՝ իմանալով, որ միայն նրան է լսում, բայց չգիտեին, որ ես եմ: Ի վերջո՝ ես համոզեցի, որ նա շալն ուսերին գցի, նոր նկարահանվի: Այդ օրը ևս դարձա իր «հուշարարը»՝ ո՞նց նստի, որտե՞ղ, թե չէ ոչ-ոքի չէր ենթարկվում (ժպտում է):

Բարդ բնավորություն ուներ

-Այո, թեև մեր մեջ ոնֆլիկտներ չեն եղել, միմյանցից չենք նեղացել: Շատ հյուրասեր էր, սիրում էր քաղցրավենիքով հյուրասիրել իր մտերիմներին: Նաև շատ, շատ արտիստիկ էր, կարող էր անմիջապես կերպարի մեջ մտնել… Չեր սիրում, որ իրեն ընդհատում էին, ու մեծ նվերներ չէր սիրում, փոքրիկ ու ճաշակով նվերներ էր նախընտրում:

Թող դա լինի իմ վերջին դերը

Միշտ ասում էր, որ իր նկատմամբ պետական վերաբերմունքը, ուշադրությունը քիչ է: Միայն վերջերս մի քիչ հիշեցին, տուն տվեցին, ուշադրություն դարձրին… Շատ էր ցանկանում մի նոր ներկայացման մեջ խաղալ, մտածում էր՝ ապաքինվի ու նոր մի գործում ներգրավվի: Ասում էր՝ թող դա լինի իմ վերջին դերը… Ավաղ՝ չստացվեց…

25.11.15, 20:34

Նելլի Մարգարյան

Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի