Երևան, 30.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին մեղադրանք կառաջադրվի՞

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ ՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն փորձում են հիմքեր գտնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Այս ընթացքում հարցաքննվել է շուրջ չորս տասնյակ մարդ, որոնցից փորձ է արվել ցուցմունք կորզել Թովմասյանի դեմ, սակայն ապարդյուն: 

«Փաստի»՝ իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ, միակ բացառությունը եղել է նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանը, որը սեփական կամքով ներկայացել է քննչական և պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ Թովմասյանի դեմ: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարդ Մելքոնյանը սեփական նախաձեռնությամբ սկզբում ներկայացել է ոստիկանության վեցերորդ վարչություն, ապա ԱԱԾ՝ հայտնելով, որ պատրաստ է հետաքրքրող տվյալներ տրամադրել Հրայր Թովմասյանի վերաբերյալ։ Իրավապահները սկզբում մեծ եռանդով մի քանի օր հարցաքննել են Ալվարդ Մելքոնյանին, ապա դրանց հիման վրա շուրջ երեք ամիս փորձել են տիկնոջ ցուցմունքները հավաստող որևէ ապացույց հայթայթել, սակայն ապարդյուն: 

Խոսքը նույն Ալվարդ Մելքոնյանի մասին է, որը ներգրավված է եղել կոռուպցիոն բնույթի մի քանի քրեական գործերում, որոնց շարքում առանձնանում է Արամի փողոցի վրա գտնվող նորակառույցի բնակարանները երեքից ավելի անգամներ տարբեր գնորդներին օտարելու վերաբերյալ գործարքների կնքումը, ինչի արդյունքում տուժել էին 400ից ավելի քաղաքացիներ: 

Բացի այդ, հատուկ քննչական ծառայության այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Միրզոյանն էլ դիմել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու նպատակով։ 

Մեզ պատմեցին, որ Մելքոնյանն իր ցուցմունքում նշել էր, թե նախարար աշխատած ժամանակահատվածում Զաքյան փողոցում կառուցված հյուրանոցում Հրայր Թովմասյանը բաժնեմաս է ձեռք բերել։ 

Իրավապահներն ամիսներ շարունակ խորությամբ քննել են նշված հյուրանոցի կառուցման ընթացքը, բազմաթիվ անգամ հարցաքննել են շինարարներին և սեփականատերերին, սակայն պարզել են, որ Թովմասյանը ոչ միայն որևէ առնչություն չունի նշված հյուրանոցի հետ, այլ նաև երբևէ անձնական շփում չի ունեցել հյուրանոցի սեփականատերերի հետ։ 

Բայց սա ամենը չէ. ուսումնասիրելով նոտարական պալատի գործունեությունը, մեր տեղեկություններով, իրավապահները հայտնաբերել են, որ Ալվարդ Մելքոնյանի ղեկավարման ժամանակահատվածում վերջինս սեփական նախաձեռնությամբ կլորիկ գումարներ է դուրս գրել տարբեր ֆիզիկական անձանց: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քննությանն ամիսներ շարունակ «աջակցած» Ալվարդ Մելքոնյանը հնարավոր է առաջիկայում «վկայից» դառնա մեղադրյալ:

Դեմոկրատները մտադիր են Թրամփի վեց նախարարների կանչել Կոնգրեսի լսումներին Գերմանիայում հայտնաբերվել է մ.թ.ա. IX դարի հազվագյուտ բրոնզե սուր. Bild ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿ ԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. Էսլամին Իրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասին Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկան Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքում Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար ՄելոյանՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումը Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ը Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը Պակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառով Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան «Բացահայտում» ՀԷՑ-ի մասինԵթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա ՂուկասյանԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՎարչական ղեկավարը վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. Սոբյանին Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար Եվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային Ամերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարք Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներ «Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»