Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ քաղաքացու ձայնը լսելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ պարբերաբար այս կամ այն խնդիրը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում և քննադատության արժանանում, պետական գերատեսչությունները և պաշտոնյաները քննադատությունը սվիններով են ընդունում, երբեմն նաև՝ որպես անձնական վիրավորանք։ 

Մինչդեռ մեր նպատակը ոչ թե այս կամ այն գերատեսչությանն ուղղակի քննադատելն է, այլ խնդրի վրա ուշադրություն սևեռելը։ Կարծում ենք՝ բոլորիս նպատակն ի վերջո մեկն է՝ խնդիրների արձանագրում և դրանց լուծում։ Սեփական փորձից ելնելով, վստահաբար ասում եմ, որ իմ՝ որպես քաղաքացու և ոչ որպես «Փաստ» օրաթերթի լրագրողի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն լսելի եղան, այլ գուցե շատերի համար դանդաղ տեմպերով, բայց լուծում ստացան։ 

Ամիսներ շարունակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքի շենքերի բնակիչներն ահազանգում էին, որ համալիրի մոտ գտնվող ստորգետնյա անցումն անմխիթար վիճակում է՝ պատերը քանդվում են, հատակը որոշ հատվածներում ուռել է, իսկ լուսավորությունը գրեթե բացակայում է։ 

Մտավախություն կար, որ որոշ ժամանակ հետո գուցե այստեղ նույն պատկերն ունենայինք, ինչ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող ստորգետնյա անցումում։ Բայց փաստորեն նման պատկեր չենք ունենալու, ամեն դեպքում, եթե քաղաքացիները ևս հոգատար լինեն մայրաքաղաքի շինությունների և գույքի հանդեպ։ 

Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ կապիտալ վերանորոգում է սկսվել, բացի դա, շուրջբոլորը տեղադրվել են լեդ լուսատուներ։ 

Բացի սա, օրերս զանգահարել էի Աջափնյակ վարչական շրջանի թեժ գծին։ Հալաբյան փողոցի վրա տեղադրված մեկ էկրանի լուսավորությունը թափանցում էր բնակարան և խանգարում քնել։ 

Ներկայանալով բացառապես որպես քաղաքացի՝ թեժ գծի աշխատակցին ներկայացրեցի խնդիրը, նա գրանցեց հեռախոսահամարս՝ խոստանալով այն փոխանցել համապատասխան բաժնին։ 

Մի քանի րոպե հետո զանգահարեցին համայնքապետարանի գովազդի բաժնից, լսեցին բողոքս։ Եվս մի քանի զանգ, որոնց վերջնարդյունքը եղավ զրույցը գովազդային ընկերության տնօրենի հետ։ 

Խնդիրը ներկայացրեցի, ստացա բացատրությունը, եկանք ընդհանուր հայտարարի, արդյունքում խնդիրը լուծվեց։

 Սա լավագույն օրինակներից է, որ իմ՝ որպես քաղաքացու ձայնը լսելի եղավ, իսկ դա կարող է երաշխիք լինել, որ թե՛ մայրաքաղաքի վարչական շրջաններում, թե՛ մարզերում և գյուղական համայնքներում փոքր ու մեծ խնդիրները ոչ միայն կարձանագրվեն, այլև լուծում կստանան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին