Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀողատարածքների վաճառքի համար արգելքի վերացման դեմ բողոքող ֆերմերները մահացած խոզ են բերել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ակտիվիստները կենդանու դիակը դագաղի մեջ են դրել և պլանավորում են թաղել այն Կիևի կենտրոնում գտնվող Սահմանադրության հրապարակում։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե հողը վաճառելու համար արգելքը վերացվի, նրանք ստիպված կլինեն մորթել իրենց անասուններին, որպեսզի գումար հավաքեն և մրցակցեն գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունների հետ:
«Նրանց հետաքրքրում է միայն փողը: Իսկ մեզ պետք է, որ մարդիկ ապրեն, բարգավաճեն, այգիներ ստեղծեն, դպրոցներ կառուցեն, որպեսզի երիտասարդ ընտանիքները մնան Ուկրաինայում», -ասել է Համառուսական ագրարային խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարտուչը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



