Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հակագազ. վուշե դիմակներից, ապակիներից մինչև մեր օրերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակագազը մարդու շնչառական օրգանները, աչքերն ու դեմքը թունավոր նյութերից, ռադիոակտիվ փոշուց և օդում գազի կամ գոլորշու ձևով գտնվող այլ նյութերից պաշտպանող անհատական միջոց է։ 

Հակագազերը լինում են զտող (ներշնչվող օդը զտում և մաքրում է վնասակար նյութերից) և մեկուսացնող (շնչառական օրգանները լրիվ մեկուսացվում են արտաքին միջավայրից, իսկ շնչառությունը կատարվում է հակագազի պարկուճում ռեգեներացվող օդով)։ 

Վերջինս օգտագործվում է այն դեպքում, երբ զտող հակագազը պաշտպանություն չի ապահովում, օրինակ՝ շրջապատում թթվածնի պակասի դեպքում։

 Շնչուղիները վնասակար և թունավոր նյութերից պաշտպանելու միջոցներ հայտնի են եղել հին ժամանակներից: Միջնադարում և ավելի ուշ ժամանակներում ժանտախտի համաճարակների ժամանակ բժիշկները կենսաբանական պաշտպանության համար օգտագործել են թռչնի գլխի տեսքով դիմակներ, որոնց մեջ հատուկ կարմիր բաժակներ են եղել՝ լցված բուժիչ բույսերով, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք այդ մեթոդը արդյունավետ է եղել: 

Բացի դա, օրինակ՝ 19-րդ դարի առաջին կեսին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսակևսկի տաճարի գմբեթները ոսկեզօծելիս սնդիկի գոլորշուց պաշտպանվելու համար բանվորներն օգտագործել են ապակե սաղավարտներ, որոնց մեջ օդ է մղվել խողովակներով: 

1849 թվականին ամերիկացի Հասլետը ստանում է արտոնագիր իր ստեղծած հակագազի նախատիպի համար, որը նա անվանել էր «թոքային պրոտեկտոր»: 

Սարքը հիմնված էր վուշի միջոցով վնասակար նյութերի ֆիլտրման վրա և ուներ մուտքային և ելքային փականներ: Այնուամենայնիվ, իսկական հակագազերի պատմությունը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: 

Դա պայմանավորված էր հակամարտող բանակների կողմից մարտական թունավոր գազերի լայնորեն օգտագործմամբ: Մարտական թունավոր գազեր առաջին անգամ օգտագործվել են 1915 թվականին ֆրանս-գերմանական, ապա ռուս- գերմանական ճակատներում: Սկզբում դրանցից պաշտպանվելու համար օգտագործվել են թանզիֆե դիմակներ, որոնք ներծծված են եղել տարբեր նյութերով, բայց ապացուցվել է, որ մարտական պայմաններում դրանք ցածր արդյունավետություն ունեն: 

1915 թվականին թունավոր գազերից պաշտպանվելու համար հայտնի ռուս գիտնական-քիմիկոս Զելինսկին առաջարկել է օգտագործել ակտիվացված փայտածուխ, որի մեջ հատուկ մշակման միջոցով ստեղծվում են մեծաքանակ ծակոտկեններ: 

«Եռանկյունի» գործարանի տեխնոլոգ Կումմանտովի կողմից էլ մշակվել է հատուկ ռետինե դիմակ, որը կարող էր պաշտպանել դեմքը թունավոր նյութերի ազդեցությունից: Հենց այս սարքն էլ, որը բաղկացած էր ռետինե դիմակից և ֆիլտրի տուփից, ստացել է հակագազ անունը: 

«Զելինսկի-Կումմանտով» հակագազերը փորձություն են անցել Անտանտի երկրներում 1916 թվականին: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր ճակատներում դրանց օգտագործման արդյունքում կտրուկ նվազել է քիմիական գրոհների հետևանքով առաջացող զոհերի թիվը: 

Հակագազերը ներկայումս էլ դեռ օգտագործվում են տարբեր երկրների բանակներում և խաղաղ բնակչության պաշտպանության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու