Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տնտե­սու­թյու­նը՝ մո­տո­րա­նա­վակ,որն ան­ջա­տել է իր շար­ժիչ­ներն ու բաց ծո­վում մնա­ցել Աստ­ծո և բնու­թյան քմա­հա­ճույ­քին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ զրուցել ենք տնտեսական իրավիճակի, առկա ցուցանիշների ու 2020թ. բյուջեի նախագծի մասին:

Երբ տեղը հստակ նկարագրված չէ, տեղ հասցնողը միշտ կարող է իրականության փոխարեն ներկայացնել խաբկանքը

Անդրադառնալով բյուջեի նախագծին, համադրելով ու զուգահեռներ անցկացնելով նախորդ տարիների մի շարք ցուցանիշների միջև՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ հարցն ավելի խորքային է ներկայիս կառավարության որդեգրած թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից: 

«Այս ամենի հիմքը կառավարության ծրագիրն է, որը դասական պոպուլիզմի օրինակ է: 

Բերեցին մի ծրագիր, որն ամեն ինչի և իրականում ոչնչի մասին էր: 

Այնտեղ գեղեցիկ ձևակերպումներից բացի ոչինչ չկար: 

Եթե այսպիսի ծրագրով գալիս ես իշխանության, ապա ի սկզբանե քեզ ապահովագրել ես ցանկացած ձախողումից: 

Երբ չկան թվեր, թիրախներ, որևէ պահի կարելի է դրական ցուցանիշ գտնել, «լայվով» հրապարակել, ասել՝ տեսեք, օրինակ՝ գործազուրկների թիվը կրճատվել է 46 հազարով: 

Իսկ եթե նախադասությունը շարունակենք, ասենք, որ 51 400-ով էլ կրճատվել են աշխատանքային ռեսուրսները, հետևաբար, եզրակացությունը մեկը կլինի. այն է՝ մարդիկ, այդ թվում՝ գործազուրկների էական մասը, աշխատանք չգտնելով, ուղղակի գնացել է երկրից: 

Սա կլինի իրողություն»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ միայն առաջին նախադասությունը, առանց շարունակության, անգամ մասնագիտական շրջանակների համար է որպես դրական ցուցանիշ ընկալվում: 

«Երբ 5 տոկոս տնտեսական աճ պլանավորելու պարագայում ասվում է, որ դա թռիչքային, առաջանցիկ տնտեսական աճ չէ, տնտեսական հեղափոխություն չէ, այլ ընդամենը՝ իներցիա, իրենք հակադրվում են՝ ասելով՝ չէ, մենք կայուն աճ ենք ապահովում, և նման այլ խոսքեր: 

Այսինքն, չկա հստակ ձևակերպված թիրախ, որի շուրջ պետք է խոսենք ու որի շուրջ մարդիկ վաղը ընտրություններին պետք է իրենց քվեն տան: 

Հարց է՝ մենք, ի վերջո, տեղ հասա՞նք, թե՞ ոչ: Իրականում, երբ տնտեսական կամ սոցիալական հարթության մեջ այդ տեղը հստակ նկարագրված չէ, տեղ հասցնողը միշտ կարող է լիուլի մանիպուլ յացիաներ ներկայացնել, մինչև վերջին պահը խաբկանքն իրականության փոխարեն ներկայացնել: 

Այսօր հենց այս հանգամանքն է հնարավորություն տալիս, որ իրենք շատ հանգիստ բերեն մի բյուջե, որն առանց ջանքեր գործադրելու էլ հնարավոր կլիներ ապահովել, եթե նույնիսկ կառավարությունն ամբողջությամբ արձակուրդ գնար:

 4,9 տոկոս տնտեսական աճը միշտ եղել է: Սա միջինից ցածր ցուցանիշ է, և մենք դրանից կրկնակի ավելի տնտեսական աճ ենք ունեցել: 

Բացի այդ, 2018թ. առաջին չորս ամիսների կտրվածքով ստվերի դեմ պայքարի ավելի բարձր ցուցանիշներ են եղել: 

Ընդհանուր առմամբ, մակրոգործոնները ոչ միայն հեղափոխական, առաջանցիկ և դրական զարգացում չեն ունեցել, այլև հետընթաց է եղել: 

Օրինակ է օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը, ըստ որի՝ այս տարվա 6 ամիսների տվյալներով, զուտ ներհոսքը կրճատվել է շուրջ 60 մլն դրամով: 

Արտահանումը առաջին վեց ամիսներին ևս կրճատվել է: Լավ է՝ գոնե մի քանի տոկոս աճ ունենք: 

Բայց սա այն դեպքում, երբ նախորդ տարի 20-25 տոկոս էր արտահանման աճը: 

Ներդրումային միջավայրի ռիսկերը ևս աճում են, ինչը կարելի է տեսնել տարբեր խոշոր ներդրողների տարատեսակ հայտարարություններով, հետաձգվող ծրագրերով: 

Բացի այդ, որքան շատ են խոսում զբաղվածությունից, այնքան արդյունքներն ավելի մտահոգիչ են դառնում»,-շեշտեց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ թեև կան նման ցուցանիշներ, խոսում են 2050 թվականից:

Խնդիրներն օր օրի ավելի են սրվում

«Հայտարարում են, որ 2050թ.-ին 2,5 միլիոն զբաղված է լինելու, 7 անգամ ավելի ՀՆԱ և այլն: Իրականում այսօր պետք է 9,5 տոկոս տնտեսական աճ ունենանք, որ նշված նպատակներին հասնենք: 

Բայց այսօր 9,5-ից երկու անգամ պակաս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում: Կարո՞ղ ենք մտածել, որ, փաստորեն, հույսները դրել են հաջորդ կառավարությունների վրա: 

Ընդհանուր առմամբ, որ կողմից էլ փորձենք խնդրին մոտենալ, նման պայմաններում, բացի պոպուլիստական որակումից, այլ գնահատական հնարավոր չէ տալ: 

Եվ շատ հեռուն պետք չէ գնալ՝ գնահատելու այն իրավիճակը, որն այսօր է առկա: 

Յուրաքանչյուրն իր շրջապատում կարող է տեսնել, որ կյանքի որակի փոփոխություններ չկան: 

Իշխանափոխությունից հետո առաջացած հանրային մեծ վստահությունը, բարձր տրամադրությունները, ապագայի նկատմամբ հավատը ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ անասելի արագությամբ վատնվում են, և սա չի կարող լավ տեղ տանել: 

Խնդիրներն օր օրի ավելի են սրվում: Ու ցավով արձանագրենք, որ գոնե առերևույթ սիրո և հանդուրժողականության մասին քարոզ տարածող ուժը որևէ կերպ իրական քննարկումներ չի ունենում: 

Այն մասնագետներին, որոնց կարծիքների հիմքում կառավարության վերաբերյալ գովասանք չկա, բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են հեռու պահել քննարկումներից: 

Սա էլ արվում է նրա համար, որ լայն շրջանակների մոտ գոնե առերևույթ չերևա իրենց որոշումների սին, անհիմն լինելն ու դրանց հնարավոր հետևանքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անհետևողական վարքագիծը՝ առաջնային գործոն, մտահոգությունները՝ իրողություններ

Խոսելով նաև գնաճից ու դրա հնարավոր հետևանքներից՝ Թադևոս Ավետիսյանը նշեց. «2020թ. բյուջեի նախագծով 4-4,5 տոկոս գնաճ է նախատեսված: 

Նման պարագայում կարելի է ասել, որ իրական տնտեսական աճը մոտենում է զրոյի՝ հաշվի առնելով, որ 4,9 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, 4,5 տոկոս՝ գնաճ: 

Իսկ եթե հաշվի առնենք, որ միջին աշխատավարձը 4-5 տոկոսով է աճելու, սա նշանակում է, որ իրական աշխատավարձերը չեն ավելանալու գնաճի պարագայում»:

Հաշվի առնելով, որ առաջիկայում ևս առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների մասով գնաճ է լինելու՝ Թ. Ավետիսյանը հավելեց. 

«Նման պարագայում միակ դրական հանգամանքն այն է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է դառնալու: 

Այդուհանդերձ, նշեմ, որ մեկ անձի հաշվով կենսապահովման զամբյուղն արդեն իսկ շուրջ 65 հազար դրամ է: 

Այսինքն, մեկ անձն իր աշխատավարձով՝ 68 հազարով, հազիվ ինքն իր նվազագույն կենսապահովման խնդիրը լուծի: 

Իսկ եթե ընտանիք ունի, որտեղ միակ աշխատողն ինքն է, ապա չի բացառվում, որ մենք անգամ աշխատողների շրջանում աղքատության ցուցանիշի ավելացում ունենանք»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ 2020թ. բյուջեի նախագիծը չի համապատասխանում սոցիալական պետությանը, իսկ սոցիալական պետության գաղափարն ամրագրված է մեր Սահմանադրության առաջին հոդվածում: 

«Եթե անգամ սպիտակ թղթի վրա գրված լիներ «ամեն ինչ լավ է լինելու», որովհետև մենք ենք կառավարությունը, 88 մանդատ ունեցող ուժը կընդուներ այդ թուղթը: 

Մեր տնտեսությունը փաստացի դառնում է մի մոտորանավակ, որը ծով դուրս գալուն պես անջատել է իր շարժիչները, և բաց ծովում մնացել է Աստծո և բնության քմահաճույքին: 

Եթե անգամ մանիպուլ յացիաները մի քիչ ստվերեն իրականությունը, ապա արտաքին ներդրողներից ու միջազգային շուկաներից այն թաքցնել չի լինի: 

Մենք կարող ենք մեզ խաբել, բայց չենք կարող խաբել պոտենցիալ գործընկերներին, ներդրողներին: Էլ չասենք քաղաքական ռիսկերի, անորոշությունների մասին: Անհետևողական վարքագիծն առաջնային գործոն է դարձել, և այդ հանգամանքը չի կարող համարժեք լինել այն մոտեցումներին, որը որդեգրել է աշխարհը, միջազգային շուկաները, որոնք դեպի կայունություն են գնում: 

Մեզ մոտ հակառակ իրողություններ են, և նման պարագայում սպասել, որ ներդրումները կավելանան, միամտություն կլինի: 

Ընդհակառակը, պետք է պատրաստ լինենք ներդրումների արտահոսքի, ինչը ևս չի բացառվում: 

Նախևառաջ պետք է կառավարությունը որդեգրի հեղափոխական մոտեցումներ, պետք է այսօրվա արածի ճիշտ հակառակն անի: 

Իրականում չարած աշխատանքի և ձախողման համար պարգևատրումներով արդյունավետության հասնել հնարավոր չէ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր անհասկանալի ու անթույլատրելի վիճակ է: Մտահոգությունները հետզհետե դարձան իրողություններ, որոնք էլ ավելի խորացրեցին խնդիրները»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութ