Հայ եկեղեցին նշում է Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը. վերջինիս խաչել են
ՄՇԱԿՈՒՅԹ«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետեւելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը:
Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից եւ Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում եւ սկյութների երկրում: Նահատակվել է Պատրա քաղաքում:
Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում եւ նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը»:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



