Խաղամոլը գրազով տանուլ է տվել սեփական կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում հետաքննվում է սկանդալային միջադեպ. խաղամոլը գրազով տանուլ է տվել կնոջն ու հարձակվել նրա վրա, երբ վերջինը հրաժարվել է գնալ գրազը տանողի հետ, գրում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսարեւելյան Բիհար նահանգում։
Հնդիկ Բինոդ Կումար Շահը տանուլ է տվել գրազը եւ որպեսզի վճարի՝ հաղթողին որպես շահում առաջարկել է սեփական կնոջը։
Երբ Շահը ուշ երեկոյան վերադարձել է տուն, արթնացրել է կնոջն ու կարգադրել հավաքել իրերը, քանի որ առավոտյան հաղթողը գալու է «շահածի» հետեւից։
Կինը զայրացել է, եւ տղամարդը հարձակվել է նրա վրա։
Դրանից հետո կինը դիմել է ոստիկանություն եւ տեղեկացրել տեղի ունեցածի մասին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



