Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


17 տարեկան այս գեղեցկուհուն դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման. Նրա արարքը ներում չունի…

ԼԱՅՖ

Past.am

Միշել Քարթերն ստիպված կլինի 20 տարի բանտում անցկացնել, եթե մեղադրողներին հաջողվի ապացուցել, որ նա համոզել է ընկերոջը՝ Քոնրադ Ռոյին, վերջ տալ կյանքին։2014 թվականի ամառային մի օր Քոնրադ Ռոյն ընկերուհուց՝ 17-ամյա Միշել Քարթերից, հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է ստացել.

 

– Ես մտածում էի, թե դու ուզում էիր անել դա. ճիշտ ժամանակն է անելու դա հիմա, ու դու պատրաստ ես… պարզապես արա դա, սիրելիս։Այսպես նա համոզում էր 18-ամյա ընկերոջը ինքնասպան լինել։ Ու նա սպանեց ինքն իրեն։

 

Քարթերի այս արարքը, անխոս, արդարացում չունի ու սխալ է, բայց արդյո՞ք դա օրենքի խախտում է՝ այս շաբաթ կորոշի դատարանը։ Այժմ արդեն 20 տարեկան Քարթերը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Մեղադրական դատավճռի դեպքում Քարթերը կդատապարտվի 20 տարվա ազատազրկման։

 

Չնայած ինքնասպանությանն աջակցելու համար Մասսաչուսեթսում պատասխանատվություն չի նախատեսվում, բայց Քարթերն այն աստիճանի է ներգրավված դրա մեջ, որ ենթադրվում է, որ նա ոչ միայն օգնել է Ռոյին ինքնասպան լինել, այլև դրդել է նրան դա անելուն։

 

Դպրոցական այս զույգը հարյուրավոր հաղորդագրություններ է փոխանակել Ռոյի վերջին օրվանից առաջ ու ևս մի քանի տասնյակ հաղորդագրություն՝ մինչև առավոտ՝ նրա մահը։

 

Քարթերը գրել է.

 

– Դու վերջապես երջանիկ կլինես դրախտում։ Այլևս ոչ մի ցավ։ Բնական է, որ վախենում ես, բան չկա։ Նկատի ունեմ՝ դու մահվան շեմին ես։

 

Երբ Ռոյը կարծես ուզում էր հետ կանգնել այդ ծրագրից, ընկերուհին ճնշում էր նրան։

 

– Ուրեմն՝ չե՞ս ուզում դա անել։ Այնքան շփոթված եմ. կարծում էի՝ դու պատրաստ ես ու տրամադրված։

Նա Քարթերին գրել էր, որ ուզում է քնել։ Առավոտ շուտ էր։

– Պարզապես կայանիր մեքենադ, նստիր այնտեղ, ու ընդամենը 20 րոպե կտևի. մեծ բան չէ։

Վերջապես Ռոյը գնում է ավտոկայանատեղի ու ածխածնի օքսիդ լցնում մեքենայի մեջ։ Մի պահ, սակայն, նա վախենում է, դուրս գալիս մեքենայից ու զանգում Քարթերին։

Իսկ նա ընկերոջը հրամայում է վերադառնալ մեքենա ու հետո, ինչպես մեղադրողներն են ասում, Քարթերը լսել է՝ ինչպես է ընկերը 20 րոպե բղավում ցավից ու մահանում։
Մեղադրողներն այն վարկածն են առաջ քաշում, որ նա պարզապես օգտագործել է Քոնրադին, ով գնացել է մեկ ուրիշ դպրոց՝ նրա ընկերների ուշադրությունը գրավելու համար։

Քարթերը վախեցել է, որ եթե Ռոյն ինքնասպան չլինի, ինքն ընկերների մոտ ստախոս դուրս կգա։

Պաշտպանության կողմն էլ այն վարկածն է առաջարկում, որ Ռոյը դեպրեսիվ վիճակում է եղել ու նախկինում էլի է ինքնասպանության փորձ արել, ու Քարթերն իրենց հարաբերությունների սկզբում պարզապես փորձել է համոզել նրան օգնություն ստանալ։Քարթերի դատապաշտպանն ասում է, որ սա ինքնասպանություն է, ոչ թե սպանություն։

Շարունակութունը՝ այստեղ

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի