Թվային օրակարգը կարող է նպաստել, որ Հայաստանը դուրս գա նոր շուկաներ. ՄԱԿ ԶԾ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանային երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը շատ կարեւոր է, քանի որ ինքնատիպ արյունատար երակ է դրանց զարգացման համար։ Այն ավելի մեծ արդյունավետություն ունի թվային օրակարգի տեսակետից, հատկապես Հայաստանի համար, որը ծով ելք չունի։ Այս մասին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։
Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաների ներդրումը կարող է նույնքան օգուտ բերել, որքան ֆիզիկական ենթակառուցվածքի որեւէ տարրի ներդրումը։
Նա հիշեցրեց, որ բոլոր երեք մաքսակետերը (Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան) Վրաստանի հետ սահմանին արդիականացվել են Եվրամիության եւ ՄԱԿ Զարգացման ծրագրի աջակցությամբ եւ ծառայում են տարածաշրջանի զարգացմանը։