Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցդ, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտե՞ղ, ի՞նչ ձևով և ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն:

Կարևոր շեշտադրում՝ խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է:
«Օրինագծով սահմանվելու է նաև ժամային ռեժիմ: Ենթադրվում է, որգործունեությունը կթույլատրվի մինչև 23:00-ն, որից հետո տնտեսվարողները պետք էազատեն զբաղեցրած տարածքները, որպեսզի պահպանվի շրջիկ առևտրիգաղափարը»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը:Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաև այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առևտուրը: Ասենք, օրինակ, կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների և կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առևտրի շրջիկ կետեր չեն լինի:

 

«Ցավոք, այսօր շատ դեպքերում, դպրոցների, համալսարանների դիմաց կայանած են մեքենաներ, որոնցից վաճառում են ալկոհոլ»,-ասում է ԱԺ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
Ընդամենը 3 ամիս առաջ Երևանում գույքագրվել էր շրջիկ առևտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է: Սակայն շատ դեպքերում ոչ բոլորը կետերը կարելի է անվանել շրջիկ:
Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաև դիտողություններ:
«Շատ կարևոր է, որ օրենսդրությամբ կարգավորվի, որովհետև օրեցօր շատանում են նման կետերը և դա խնդիրներ է առաջացնում: Սակայն ունենք նաև մերվերապահումները: Օրինակ, ի՞նչ տարբերություն քաղաքապետարանի համար՝ այդտեղ մշտապես մեկ մեքենա կանգնած կլինի, թե՞ ռոտացիայի սկզբունքով էկփոխվեն»,- ընդգծում է շարժական սրճարանների միության նախագահ Արել Մելիքյանը:
Տնտեսվարողների միջև ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և բացառել կոռուպցիոն ցանկացած դրսևորում. սա է քաղաքային իշխանության նպատակը:

Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որպեսզի ընտրությունը, թե որ տնտեսվարողը, որտեղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Ամեն առևտրի կետ ինքն է որոշելու, թե վաղը կամ մյուս օրը որտեղ է կայանելու և, այսպես ասած, ամրագրելու է իր տեղը: Սա շատ ճկուն մեխանիզմ է, որովհետև մենքչենք ուզում, որ այդ առևտրի կետերը վերածվեն մշտական կետերի: Դա լինելու է մրցակցության սկզբունքով. ով առաջինը գրանցվեց՝ նա էլ կկանգնի տվյալ տեղում»,- շեշտում է Կարեն Համբարձումյանը:
«Տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար կլինեն որոշակի արտոնություններ, ինչը հիմա փաստացի չկա: Տվյալ վայրերում կտրամադրվի էլեկտրականություն, հատուկ աղբամաններ»,-հավելում է Սիսակ Գաբրելյանը:

 

Շրջիկ առևտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն և կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաև տեղական տուրք՝ ամիսը մինչև 50 հազար դրամի չափով: Սակագները կենտրոնում և ծայրամասերում կլինեն տարբեր:
«Նախագիծն օրենք դառնալուց հետո կարգավորվելու է շրջիկ առևտուրը, իսկ ապօրինի, առանց թույլտվության առևտուր իրականացնող կետերը տարհանվելու են ևենթարկվելու են վարչական պատասխանատվության»,-տեղեկացնում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քաղաքային իշխանությունը ևս մեկ անգամ կհանդիպի տնտեսվարողներին՝ ներկայացնելու փոփոխություններն ու քննարկելու խնդրահարույց կետերը: Հնարավոր է, որ 2020թ. հունվարին օրենք ընդունված լինի:

 

«Կամրագրվի որոշակի ժամկետ, որպեսզի ավագանին սահմանի կարգը, նաև տնտեսվարողներն էլ պատրաստվեն: Խոսքը մոտավորապես 3-4 ամսվա մասին է»,-նշում է Սիսակ Գաբրելյանը:
Քաղաքային իշխանությունը մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին՝ սպասել օրենսդրական կարգավորումներին և խուսափել ավելորդ ծախսերից:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ