Քուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել անցյալ շաբաթ կառավարության հրաժարականից հետո: Սակայն պաշտոնանկ է արել 2 նախարարների, որոնք իշխող ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին:
Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը շեյխ Ջաբերին խնդրել է նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է պետական լրատվական գործակալություն KUNA-ն: Շեյխ Ջաբերը անցյալ շաբաթ կառավարության հրաժարական էր ներկայացրել, երբ օրենսդիրները անվստահության քվե էին պահանջել ՆԳ նախարարի համար:
Էմիրը հրամայել է իր որդուն՝ շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահին հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից եւ ազատել է ՆԳ նախարար շեյխ Սաբահ ալ Հալիդ ալ Սաբահին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



