Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։ 

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։ 

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է. 

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ 

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։ 

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։ 

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։ 

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։ 

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նկատում է՝ այսօր հետհայացք կա դեպի անցյալ, բայց դրանով այլ խնդիր է լուծվում։ «Հարցն այն է, թե անցյալ նայելն ի՞նչ նպատակի համար է։

 Եթե խոսենք գործող իշխանության մասին, ապա իրենք դեպի անցյալ են նայում մեղադրանքների և այս կամ այն ձախողումը արդարացնելու համար։ 

Բայց եթե անցյալ նայեին՝ հասկանալու 90-ականներից սկսված գործընթացը, թե ո՞րն էր պատճառը, որ ընտրությունները սկսվեցին կեղծվել, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, ինչո՞ւ չենք կարողանում այդ հետևանքները մինչ օրս հաղթահարել, ո՞րն էր ոչ լեգիտիմ սեփականության հարցը, ինչի մասին այսօր գործող իշխանությունը շատ է շահարկում, այլ խնդիր կլուծվեր։ 

Եթե հայացք է նետվում՝ հասկանալու, թե այս ոչ անձնավորված գործընթացի հետևանքներն ինչպե՞ս պետք է հաղթահարել, ապա նման ձևով դեպի անցյալ նայելը կարևոր է։ 

Իսկ եթե դա արվում է շահարկելու, հասարակությանը մասերի, սև ու սպիտակի բաժանելու, հայհոյանքների ու ատելության համար, ապա դա վատ տեղ է տանելու։ 

Իրականում դեպի անցյալ հայացք նետելը կարող է հետապնդել և՛ ստեղծագործ, և՛ չարացնելու, ատելություն մտցնելու նպատակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, որոշակի հարցերին գնահատականներ չտալու դեպքում այս իշխանությունը ևս կարող է գնալ անցյալում արձանագրված սխալ ճանապարհով։ 

«Իշխանափոխության ժամանակ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ աշխատող մեխանիզմներ էին ատելությունը, սևն ու սպիտակը և այլն։ 

Կարելի էր չընդունել դա, բայց հասկանալ՝ այո, որովհետև գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ բարոյական երևույթ չէ։ 

Բայց երբ մեկուկես տարի է անցնում, և այդ ամենը կրկին շարունակվում է, նշանակում է, որ գործող իշխանությունն ուղղակի չի կարողանում իրեն այլ կերպ դրսևորել, և մինչև վերջ փորձելու է շահարկել անցյալը»,-ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքագետը նույն տրամաբանության մեջ է դիտարկում առաջնահերթությունների խնդիրն ու նշում պատճառները.

 «Առաջնահերթությունների առումով առանձնապես ոչ մի տեղ չենք հասել, որովհետև այն հարցերի պատասխանները, որոնք պետք է տար գործող իշխանությունը, չի տալիս ու չի կարողանում տալ՝ գուցե քաղաքական մտածողության, քաղաքական ինտելեկտի ոչ բավարար լինելու պատճառով։ 

Մյուս պատճառն այն է, որ եթե չունես ապագայի նախագծեր, պետք է անընդհատ անցյալ նայես, քանի որ բոլոր ձախողումները պետք է հիմնավորել անցյալով։ 

Մեծ հաշվով, խնդիրն առաջին հերթին ապագայի նախագիծ չունենալն է»։ 

Ստեփան Դանիելյանը նկատեց, որ որոշակի ինստիտուտների նկատմամբ առկա գործընթացներն ու վերաբերմունքը ևս իր արմատներն ունի։ 

«Իշխանությունը կարողացել է վերցնել Ազգային ժողովի, կառավարության հատվածը, բայց պետական ինստիտուտներ կան, որոնց իրենք ամբողջովին չեն տիրապետում։ 

Հարցն այն է, որ այդ ինստիտուտներն իրենց ներքին արժեհամակարգը, հարաբերություններն ունեն, և երկրորդ՝ գործող իշխանություններն իրենց համար անհասկանալի են։ Խոսքն առաջին հերթին զինված ուժերի, ոստիկանության մասին է։ 

Իսկ այդ փոխադարձ անվստահությունը միշտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, երբ իշխանությունը նրանց մեջ պոտենցիալ վտանգներ է տեսնում ու փորձում է նման կերպ չեզոքացնել»,-նշեց նա։ 

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, հասարակության մեջ կան շերտեր, որոնք տարբեր գրագիտության մակարդակ, կենսափորձ ունեն, և նրանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ ևս տարբեր է։ 

«Այդ վերաբերմունքը գնալով փոփոխվում է։ 

Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, հանրության զգալի հատվածի վրա անկասկած իր ազդեցությունն ունի։ 

Մյուս կողմից՝ պետք է նկատենք, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվել են, օրինակ՝ տնտեսության մի հատվածը ստվերից դուրս է եկել, ինչը բյուջեի վրա իր ազդեցությունն է ունեցել, որոշ հարցերում ևս առաջընթաց կա։ 

Այդուհանդերձ, տնտեսությունն այն հիմնական հարցն է, որը, ըստ իս, ապագայում խնդիրներ կառաջացնի, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ 

Իսկ փոփոխություններ, որպես այդպիսին, կարծես չեն երևում։ 

Ըստ այդմ, որոշ ժամանակ հետո մարդիկ կփորձեն իրենց կենսամակարդակի համեմատությամբ կարծիք ձևավորել»,-ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նշեց, որ որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդը սկսում է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, այսօր ևս այդ առումով բացառություն չունենք։ 

«Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ ենք նման գործընթացի ականատես լինում։ 

Բայց եթե խոսենք իշխանության մասին, ապա այստեղ պետք է շեշտել հետևյալը. իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է, որովհետև մեկ անձ է որոշում կայացնում, իսկ մնացածը, կարծես, հիմնականում ինքնուրույնությունից զրկված մարդիկ լինեն։ 

Խոսքը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների, կառավարության շատ անդամների մասին է։ 

Դրա համար փորձում են լռել, որովհետև երբ խոսում են, ծիծաղի առարկա են դառնում, հանրության արձագանքին են արժանանում հիմնականում ոչ գրագետ մտքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ Կարապետյան