Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործարար Գևորգ Աֆանդյանի անունը պարբերաբար շոշափվում է տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում։ 

Նա հայտնի է դարձել բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերով։ Նույնիսկ կարծիք է հնչում, որ Աֆանդյանը նոր «բիզնես» է սկսել՝ բանկերին դատի տալով։ Ահավասիկ մեկ օրինակ։ 

2019-ի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել՝ հօգուտ «Արզնի» ընկերության բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 

Դատարանի նման վճռի հետ կապված մտահոգություն է հայտնել Հայաստանի բանկերի միությունը՝ նշելով, որ քաջատեղյակ է «Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին։ 

Դատական այս գործը բավական մեծ հնչեղություն է ստացել, այն որակվում է որպես աննախադեպ վճիռ Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ, բացի դա կարծիք կա, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ անբարեխիղճ տնտեսվարողների համար՝ շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար։ 

Հնչեղություն ստացած գործի մանրամասներին հանրությանն իրազեկելու և հետագա թյուր ըմբռնումներից խուսափելու համար ԱյԴի բանկի (նախկին «Անելիք բանկ») ներկայացուցիչները երեկ հանդիպում էին նախաձեռնել լրագրողների հետ։ 

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է՝ տարբեր փորձագետներ փաստում են, որ դատական այս գործընթացն ունի համակարգային նշանակություն։ 

«Առաջին՝ մեր երկրի բանկային համակարգի ողջ պատմության մեջ չի եղել նման մեծության և էության դատական գործընթաց։ Երկրորդ՝ թեև տվյալ դատական գործընթացը վերաբերում է «Անելիք բանկին», բայց տվյալ գործարարը և նրա հետ կապված կազմակերպություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ ոչ միայն մեր բանկի, այլ նաև Հայաստանի մի շարք բանկերի հետ։ Առևտրային յոթ բանկեր ունեն տարբեր տիպի խնդիրներ իրական շահառու հանդիսացող անձի կամ նրա հետ կապված որևէ ընկերության հետ։ 

Օրերս Ազգային ժողովում որակում հնչեց, որ նման անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը վտանգում է Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի կայունությունը։ Այս դատական գործընթացի հիմքում ընկած է մի համաձայնագիր, որը 2016 թվականին ստորագրվել է «Անելիք բանկի» և «Արզնի» ընկերության միջև։ 

Ժամանակին «Բյուրակն» ընկերությունը բանկից վերցրել է վարկ, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, որի դիմաց գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը, անցել է «Անելիք բանկին»։ 

Բանկային համակարգում լայնորեն կիրառվում է մի պրակտիկա, երբ նման դեպքերում բանկը փորձում է գտնել համագործակցության եզրեր՝ գույքը հետագայում վաճառել տվյալ անձին կամ նրա հետ կապված ինչ-որ ընկերության։ 

Եվ այդ համաձայնագրի էությունը հենց դա է, որ բանկը պարտավորվել է որոշակի ժամանակի ընթացքում բանկին անցած այդ գույքը օտարել «Արզնի» ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին։ 

Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը Գևորգ Աֆանդյանի նշած երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով։ 

Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը, այդ ընկերությունում առանց մեկ դրամ ներդրում կատարելու ստացել է 33,3 տոկոս մասնաբաժին»,-ասում է Աբրահամյանը։

 Նա նշում է՝ իրենք համաձայն չեն առաջին ատյանի դատարանի՝ ընդդեմ բանկի կայացրած վճռի հետ։ 

Բանկն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում և լիահույս է, որ դատարանը կկայացնի որոշում, որը տեղավորվում է արդարության և տրամաբանության սահմաններում։ 

Ինչ վերաբերում է բուն դատական գործին, ապա Այ Դի բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշում է, որ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ «Անելիք բանկը» Երևանում է գրանցված, և այն ժամանակ գործը պետք է քննվեր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ Երևան քաղաքի դատարանում։ 

«Չեմ կարող ասել, թե որն էր դրա պատճառը, բայց արհեստական մեխանիզմ էր ստեղծվել, որի պայմաններում հնարավոր լիներ գործը ներկայացնել հենց սնանկության դատարան։

 Դատարանը գործը քննել է ընդամենը հինգ ամսում, այդ ընթացքում եղել է 8 դատական նիստ։ Վճիռը դեռևս 2018 թվականին բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում, ներկայացրել ենք դատական՝ երկու տասնյակը գերազանցող խախտումները։

 Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ նախապես նշելով, որ կողմի սխալ կար գործում, և նաև այդ գործով չէր բացահայտվել համաձայնագրում կողմերի իրական կամքը։ 

Արդեն 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ունենում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նույնպես բանկից 22 մլն դոլարի բռնագանձման որոշում է կայացվել։ 

Բողոքարկել ենք այդ վճիռը՝ համարելով, որ դատարանը մի շարք դատավարական և նյութական նորմերի խախտումներ է իրականացրել, և այդ հիմքով գործը կրկին վերաքննիչ դատարանում է»,-հավելում է բանկի իրավաբանական վարչության ղեկավարը։ 

Կապված դատարանների անաչառության հետ՝ Մելիքյանն ընդգծում է, որ դատարանի անաչառ լինելու-չլինելու հետ կապված իրենք երբևիցե որևէ բան չեն ասել։ 

«Ընդամենն ասում ենք, որ դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված վճիռ ենք համարում սա։ 

Կարծում էինք, որ այն ապացուցողական բազան, որ դատարանն ուներ, բավարար էր արդար վճիռ կայացնելու համար»,-հավելում է բանախոսը։ 

Ի դեպ, բանկի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս խնդրի վերաբերյալ դիմել են և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. նպատակը վերջիններիս ուշադրությունը գործի վրա հրավիրելն է, և բնավ ոչ որևէ տեսակի միջամտություն դատական գործընթացներին, ինչն անընդունելի է բոլոր կողմերի համար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ