Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային օր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը: 

1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։ 

1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը: 

1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օննիկ Ավետիսյանը: 

1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը: 

1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։ 

1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը: 

1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը: -ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը: 

1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:

1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը: 

1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: 

2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ 

2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։ 

2007- ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը, որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայի՝ ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին, վճարել է առաջին միլիոնը՝ 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից: 

2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

 2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

ԱՇԽԱՐՀ

284 -Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր: 

1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենիի շղթայակապ առաջին կամուրջը։

1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը: 

1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը: 

1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը: 

1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն: 

1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան: 

1935 —փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված է եղել հինգ կործանիչ –ինքնաթիռ: 

1945–սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունն ընդդեմ նացիստական Գերմանիայի պարագլուխների։ 

1962 —ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը ապառնում էր վերածվել ատոմային պատերազմի: 

1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը: 

1979 —առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն: 

1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։ 

1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն: 

1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան: 

 

2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել՝ հասնելով 1977 թվականից ի վեր ունեցած իր ամենացածր արժեքին:

Կամո Խաչիկյան

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ