ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:
France Football-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն Դիբալային դիտարկում է որպես թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող և պատրաստվում է 90 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և հայտնել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



