Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Իշխան Կարապետյանը։ Անդրադարձել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծին, օտարերկրյա ներդրումներին, սպասվող գնաճին։

-Պարոն Կարապետյան, 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում: Կխնդրեինք ներկայացնել ձեր տեսակետը, եթե հայտնի բնորոշմամբ այն բնութագրելու լինենք՝ 2020-ի բյուջեն հեղափոխակա՞ն է:

-2020 թվականի պետական բյուջեի նախագիծը երկրում գործարար ակտիվության բարձրացման, տարածքային համաչափ զարգացման, ներդրումային գրավչության և ընդհանուր առմամբ հեռանկարային տնտեսական զարգացման առումով չի արտացոլում որևէ դրական ակնկալիք: 

Այն 2019 թվականին ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 

Կարծում եմ՝ սա սպասելի էր, քանի որ մինչ օրս կառավարությունը չունի երկրի տնտեսական զարգացումը և բնակչության ակնկալիքներին համապատասխան եկամուտների աճն ու բարեկեցությունն ապահովելու համար հստակ պատկերացում: 

2020 թվականի պետական բյուջեի նախագծում առավելապես շեշտադրում է կատարվել սոցիալական ոլորտին և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք կարող են ապահովել կարճաժամկետ և ոչ շոշափելի արդյունք: 

Ավելին, նպատակադրվել է 4,9% տնտեսական աճի ապահովումը, և տեսանելի իրականության մեջ բացակայում են այնպիսի տնտեսական ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ և ռեֆորմներ, որոնք կարող էին 2020 թվականին և հետագա տարիներին նպաստել ՀՆԱ-ի աճին, հետևապես` բնակչության բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը:

 Հատկանշական է, որ կառավարությունն այս ամենի հետ մեկտեղ կանխատեսել է հարկային եկամուտների աճ: 

Այստեղ կարելի է ընդգծել այն, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով, մասնավորապես համահարթ եկամտահարկի անցման և շահութահարկի 2%-ային կետով նվազման դեպքում բյուջեն տարեկան կտրվածքով կորցնելու է շուրջ 40 միլիարդ դրամ, իսկ հարկային եկամուտների աճը պահանջում է լրացնել այդ բացը, այդ թվում` նաև վարչարարության խստացման, անուղղակի հարկերի բարձրացման և գույքահարկի առավել պրոգրեսիվ համակարգի ներդրման միջոցով՝ հարկային բեռն, ըստ էության, փոխանցելով հասարակության բոլոր խմբերին:

- Ձեր դիտարկմամբ՝ կա՞ն ոլորտներ, որոնք առավել շատ ֆինանսավորում են ստացել, մինչդեռ որոշների ֆինանսավորումը նվազել է:

-Ինչպես և նախորդ տարիներին, ամենամեծ մասնաբաժինը՝ ծախսերի շուրջ 26%-ը, բաժին է ընկնելու սոցիալական պաշտպանությանը՝ 489,5 մլրդ դրամ։ 

Հաջորդ ծախսային ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, իսկ երրորդ տեղում պաշտպանության ոլորտն է, որին նախատեսված է հատկացնել 310,5 մլրդ դրամ։ 

Ուշագրավ է նկատել, որ ընդլայնվող բյուջեում 2019 թվականի համեմատ պաշտպանությանն ուղղվող ծախսերը նվազելու են շուրջ 3 մլրդ դրամով։ 

Կարելի է առանձնացնել այն, որ տրանսպորտի և ճանապարհաշինարարությանը հատկացվող ծախսերն աճելու են շուրջ 85 միլիարդ դրամով կամ 130%-ով: 

Սակայն, ականատես լինելով կառավարության ներկայիս զսպողական ծախսային քաղաքականությանը, հատկապես կապիտալ ծախսերի մասով, փաստեմ, որ սրանք պարզապես թվեր են, որոնց իրականացման մեխանիզմները հստակ նախանշված չեն: 

Բավական է նշել, որ միայն այս տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջեի պլանով նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը թերակատարվել են 112 միլիարդ դրամով կամ 60%-ով՝ ուղղակի արգելակելով տնտեսության հետագա աճը: 

Իրականացվող տնտեսական քաղաքականությունն աչքաթող է անում երկրում ՓՄՁ զարգացումը, հեռավոր և սահմանամերձ շրջաններում սեփական գործը սկսելու ցանկություն ունեցողների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացումը:

 Այսօր այն կառույցը, որը զբաղվում է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրեր իրականացնելով, անվանափոխվել է, մարզային գրասենյակները փակվել են, իսկ պետական բյուջեից հատկացվող միջոցները ուղղվում են միայն պահպանման ծախսերին: 

-Իշխանությունների նախանշած տնտեսական հեղափոխությանը պետք է նպաստեին օտարերկրյա ներդրումները: Ի՞նչ պատկեր ունենք այդ առումով:

-Դեռևս հրապարակված չեն առաջին 9 ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առաջին կիսամյակի տվյալներն ամենևին էլ հուսադրող չեն: 

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է, կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են 16%-ով:

Ներդրողների համար, ի թիվս այլ գործոնների, կարևոր են կայուն և կանխատեսելի իրավատնտեսական կարգավորումները և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը: 

Ցավալի է նաև արձանագրել, որ Doing Business 2020 զեկույցում 190 երկրների շարքում Հայաստանը 47-րդ տեղում է՝ 6 կետով վատթարացնելով 2019 թվականին զբաղեցրած դիրքը:

-2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների գնաճ: Արդյո՞ք այս պարագայում կառավարությունը պետք է առավելապես խրախուսի տեղական արտադրանքի աճը և դրա ձեռքբերումը քաղաքացիների կողմից:

-2020 թվականին ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում մի շարք պարենային ապրանքների վրա: 

Օրինակ` սառեցված հավի մսի պարագայում 2019 թվականի 22% դրույքաչափի փոխարեն 2020 թվականին կիրառվելու է 25% դրույքաչափ, 2021 թվականին՝ 50%, իսկ տավարի մսի դեպքում` 15%, 2019 թվականի 12.5%-ի փոխարեն:

Մյուս կողմից՝ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են լինելու նրանից, թե ՀՀ ներմուծվող ապրանքը ԵԱՏՄ առանձնաշնորհումների միասնական համակարգի մեջ ներառված է, թե ոչ: 

Այդ դեպքում զարգացող և առավել թույլ զարգացած երկրներին ԵԱՏՄ-ն կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ: 

Հետևաբար, զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կկիրառվեն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75%-ի չափով, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր: 

Իսկ թանկացումներն ինքնին կախված են լինելու նրանից, թե որ երկրի ծագման ապրանքն է ներմուծվելու ՀՀ: 

Կառավարությունը, տեղական արտադրությանը խթանելով, չի կարող հանգեցնել նրան, որ ՀՀ տեղական արտադրանքի գներն առնվազն հավասար լինեն ներմուծվող ապրանքների գներին, քանի որ փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում: 

Իսկ բարձր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի դեպքում ՀՀ սպառողն ինքն է որոշելու` գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞նը, թե՞ այլ երկրի ծագման ապրանքները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին