Բակո Սահակյանը ձմեռային զորակոչի անցկացնելու հրամանագիր է ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ըստ հրամանագրի` 2020 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



