Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 20-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով:
նոյեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաեւ անհատական եւ խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



