Կրեմլը Պուտինի դեմ Նավալնու հայցի հարցով դիրքորոշում չունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հանգիստ» է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ներկայացրած հայցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այդ հարցով դատարանի որոշմանը ծանոթ չենք: Փաստաթղթերը ներկայացվել են, դատարանը դրանք կդիտարկի: Տվյալ դեպքում որեւէ դիրքորոշում չունենք»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք Պուտինը կամ նրա ներկայացուցիչը ներկա կլինեն դատարանի դահլիճում, Պեսկովը պատասխանել է. «Եթե այդ հայցն ինչ-որ կերպ հիմնավորված լինի, եթե այն դիտարկվի, ապա իրավաբանները կզբաղվեն այդ հարցով: Այժմ ասելիք չկա»,- ասել է Պեսկովը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



