Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ես չեմ ուզում այստեղ միտում տեսնել, ես ուզում եմ տեսնել խնդրի խորքը չհասկանալու երեւույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը:

«Պատկերացնո՞ւմ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրված գիտական աշխատանքի մակարդակը: Որքան էլ հիմա բերում են տարբեր պատճառներ, թե կրթությունը տարվում է հայոց լեզվով, ծիծաղելի վիճակում ենք հայտնվել»,-ասաց նա:

Գյուլումյանը խոստովանեց, որ ոչ հումանրիտար ֆակուլտետներում դասախոսներից ոչ բոլորն են կողմ իրենց առաջ քաշած պահանջներին:

Դիտարկմանը, որ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու արդյունքում դասախոսները դասաժամերից զրկվում են, դրա համար են դժգոհում նախագծից, մինչդեռ առաջ են քաշում «ազգային» փաստարկներ, Գեւորգ Գյուլումյանն ասաց, որ դասաժամի մասին նման բան ասելը մերկապարանոց սուտ է եւ որ բողոքող ուսանողը դասաժամի հետ կապված խնդիր չունի: «Երբ նույնիսկ ասում են, թե խնդրով մտահոգվում են միայն Բանասիրության ֆակուլտետի ուսանողները, նրանք են փորձում օրակարգ առաջադրել, ուզում եմ ասել՝ հիվանդությամբ զբաղվում է բժիշկը, մասնագետը, Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները այս պահին այդ հիվանդության բժիշկներն են եւ այո, կարող են կարծիք հայտնել եւ պնդել, որ դա կործանարար է»,- ընդգծեց նա:

Հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներից Ամալյա Հարությունյանն էլ ասաց, որ եթե բուհերի գիտխորհուրդը որոշի, այդ առարկաները լինեն պարտադիր, թե ոչ, ապա ինչքանո՞վ համոզված լինենք, որ գիտխորհրդի որոշումները կարտահայտեն ուսանողների կարծիքը:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն էլ ընդգծեց, որ այդ առարկաների դասավանդման ծրագրերում պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ, առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին, մասնագիտություններին, որտեղ դասավանդվում են այդ առարկաները: «Այո, խնդիրները բազմաթիվ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից, որովհետեւ Հայաստանի համար պատրաստվող մասնագետները, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետեն հայոց լեզվին բավարար մակարդակով: Նույնը կարելի է ասել հայոց պատմության մասին: Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթության ոլորտում, եթե հանրակրթական մակարդակը պատշաճ գիտելիքներ տար, այդ առարկաները բուհերում սովորելու անհրաժեշտությունը չէր լինի»,- ասաց նա:

Գալստյանն ընդգծեց՝ կրթական համակարգը խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները դեռեւս չլուծած՝  բերել «Հայոց լեզու» ու «Պատմություն» առարկաները հանում են պարտադիր ծրագրերից՝ որպես բարեփոխում, տրամաբանական չէ:

Տղամարդը խանդի պատճառով քիմիական նյութով այրել է կնոջըԿրակnցներ՝ Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի ազգականն է եղել Մայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՏղամարդը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը դստեր աչքի առաջՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել «ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանԱյսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինnւթյուն և ռազմական տեխնիկա. Փաշինյան Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ ՀայաստանԿալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է Կիևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էՀՖՖ-ն հաղթել է Լոկոմոտիվին Լոզանի Արբիտրաժային դատարանում 35-ամյա կինը հղիությունը շփոթել է թունավորման հետ. երեխան ուղեղի վնասվածքով է ծնվելԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանՀՀ զինուժի տարբեր ստորաբաժանումները՝ Հանրապետության հրապարակում Զորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԻրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՎթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Ինչպես տարբերել առողջ ելակն ու դեղերով աճեցված ելակըՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար․ Թրամփ Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները «Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Առաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը «Արարատ-Արմենիան» ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ) Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու ՀՏ Հայկոն և Գևորգ Գասպարյանը նվաճել են Էվերեստի գագաթը Մեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ Վարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄայիսի 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Մենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել Կարապետյան