Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրեն են ուզում դարձնել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Միքայել Համբարձումյանը Վահե Գրիգորյանի համակուրսեցին է։
Համբարձումյանի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում, և հանուն այդ հեռանկարի էլ ակտիվ աշխատանք է տարվում։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



