Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է դեռևս չտեղադրված երկաթե էլեկտրասյան մեջ. վարորդի դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձրավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



