Արցախում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Հանրապետությունում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ–աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստում քննարկելուն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



