Հայաստանը հաստատեց ԵԱՏՄ մսամթերքի արտահանման նպաստավոր պայմաններ ստեղծող ստանդարտները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարարների համար առանց խոչընդոտների Եվրասիական տնտեսական տարածք բաստուրմա և սուջուխ արտադրատեսակներն արտահանելու համար: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում կկատարի իր նախորդ որոշումներից մեկում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ որոշումը հիմնված է նաև սույն թվականի մարտի 30-ին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով կլոր սեղանի մասնակից Հայաստանի բիզնես հանրության կողմից մսամթերք՝ բաստուրմայի և սուջուխի արտահանման վերաբերյալ առաջադրված խնդիրներով:
Մասնավորապես, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և նախապատրաստվել է ԻՍՕ 10304-1:2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ «Ջրի որակ. Բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով» ստանդարտը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ:
«Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրում նախատեսված բաստուրմայի և սուջուխի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը կապահովի ТР ТС 034/2013 «О безопасности мяса и мясной продукции» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը՝ տվյալ արտադրատեսակներն արտադրողների կողմից: Արդիականացված փորձարկման մեթոդների կիրառումը կապահովի արդյունքների հավաստիության և ճշգրտության, արտադրանքի մրցունակության բարելավումը»,- ասված է կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հ իմնավորման մեջ:



