Սլացիկ ոտքեր, համերգային կարճ զգեստ․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ շքեղ կերպարում
ԼԱՅՖ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է համերգային շքեղ զգեստով եւ նույնքան շքեղ ծաղկեփնջով։ Կուլիսային կադրին կից երգչուհին գրել է․ «Ինչ-որ մի ծաղկեփնջի է նման, չեմ հիշում, թե որին»:
Ավելի վաղ տեղադրած լուսանկարում Լիլիթը ներկայացել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքից։ Նա կրում էր մոխրագույն սվիտեր։ Երգչուհին նախընտրել էր մեղմ շպար։ «Որոշել էի այսօր շաաատ երկար քնել, բայց գալ իմ սիրելի Պետերբուրգ ու չզբոսնել այս հրաշք քաղաքով պարզապես չէի կարող», ապա ավելացրել էր #ոչմիքնել հեշթեգը։