Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալն» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը:
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



