Տաքսու «շուստրի» վարորդը փողը օդանավակայան տանելու փոխարեն յուրացրել էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին 45-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տվել է 200.000 դրամ՝ «Զվարթնոց» օդանավակայան տանելու նպատակով, սակայն վերջինս յուրացրել է գումարը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Դիլիջան քաղաքի 29-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 26-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



