Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոր­ձում են թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել հա­սա­րա­կու­թյա­նը՝ նպա­տակ ունե­նա­լով վի­ճա­կագ­րա­կան ֆոն ստեղ­ծել.

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անկախությունից հետո Հայաստանի համար լուրջ խնդիր է եղել երկրի բնակչության դեմոգրաֆիական պատկերի և արտագաղթի հարցը: 

Տարիներ ի վեր շարունակվող արտագաղթը պայմանավորված է եղել բարոյահոգեբանական, սոցիալական պայմաններով, համապատասխան աշխատավայրերի բացակայությամբ, երկրի ապագայի նկատմամբ լավատեսության անկումով և այլն:

 Եվ ուշագրավ է, որ միգրացիոն գործընթացների հիմնական բացասական հետևանքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ուղղվածություն ունեն: Հայաստանից շարունակվող արտագաղթը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, եվրոպական և այլ երկրներ ոչ միայն թուլացնում է մեր երկրի տնտեսական պոտենցիալը՝ պայմանավորված որակյալ աշխատուժի, «ուղեղների» և կապիտալի արտահոսքով, այլ նաև խորացնում է աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը: 

Պետք է նկատել, որ արտագաղթը խորը բացասական հետք է թողել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ դրա արդյունքում դանդաղել է մշտական բնակչության թվի աճը, և նվազել է առկա բնակչության թիվը: 

Եվ մտահոգիչ է, որ բնակչության թվի նվազումը հատկապես դրսևորվում է երիտասարդների մասնաբաժնի կրճատմամբ, որն արագացնում է բնակչության ծերացման գործընթացը: 

Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում միգրանտների ընտանիքների կայունության և սերունդների դաստիարակության վրա: 

Ուստի լիովին տրամաբանական է, որ իշխանափոխության հայտ ներկայացնելու ժամանակ Փաշինյանն իր քաղաքական առաջնահերթություններից մեկն էլ համարում էր արտագաղթի դադարեցման և ներգաղթի կազմակերպման հարցը: 

Եվ պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո: 

Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ ներգաղթ կա՝ որպես լրացուցիչ հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում: 

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ մարդիկ, տեսնելով, որ իշխանափոխության արդյունքում իրենց կյանքում էական փոփոխություններ չկան, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջները, նորից արտագաղթի ճանապարհն են բռնում: 

Բայց այս ամենը չխանգարեց, որ օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ 

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին Փաշինյանի ներկայացրած թվերը՝ նշելով, որ 2019 թվականին Հայաստանից արտագաղթի կրճատման տեմպը մի բան էլ նվազել է:

 Վերլուծաբանների ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր առաջ նրա ենթակայության տակ գործող ՎԿ-ն հրապարակել էր արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։ 

Ամենից հետաքրքրականն այն է, որ նաև փաստեր ներկայացրեցին, թե այս տարվա ընթացքում 37 հազար հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան օգտագործվում է որպես դրական բալանսի ներկայացման միջոց: 

Այսպիսով, ինչքան էլ կառավարությունը փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը՝ նպատակ ունենալով վիճակագրական ֆոն ստեղծել, սակայն այդ մանիպուլ յացիաները ուղղակի չեն դիմանում քննադատություններին:

 Փաշինյանն արտագաղթը կրճատելու միայն մի տարբերակ ունի՝ զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը, որը նրան ու իր թիմին այդպես էլ չի հաջողվում: 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղել Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել Իրանը գործարկում է Հորմուզով անցնող նավերի առցանց գրանցումը Կանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ Հայաստանում«Վերջին նախազգուշացո՞ւմը» Երևանին․ ինչ է պատրաստում ՄոսկվանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»