Երևան, 22.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տար­բե­րակ­ված մո­տե­ցում­ներն ավե­լի խոր­քա­յին են դառ­նում, սե­փա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով օրեն­քի շրջանց­ման դեպ­քե­րը՝ ևս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է՝ դատաիրավական համակարգում առկա գործընթացները զուգորդվում են քաղաքական բաղադրիչով։

 Այդուհանդերձ, յուրաքանչյուր անգամ նոր պահվածքի, նոր մեկնաբանությունների պակաս չի զգացվում։ Վերջերս դիտանկյունում է հատկապես դատախազությունը, որն արդեն հասցրել է ստանալ «կառավարության բաղադրիչ» լինելու որակումը։ 

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք նշվածից բխող մի շարք հարցերի շուրջ՝ խոսելով նաև իրավապահ մարմիններին քաղաքական գործընթացի մասնիկ դարձնելու վտանգի, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքների մասին։ Գոհար Մելոյանը նախ ընդգծում է՝ թղթային տարբերակում բավականին լավ ձևավորված իրավական համակարգ ունենք։ 

«Հիմնական խնդիրը գործող իրավակարգավորումների պրակտիկ կիրառման մեջ է, ինչի արդյունքում առաջանում են դժգոհություններ և խնդիրներ։ Լինում են նաև շահարկումներ, որ իրավակարգավորումները չեն կատարվում։ Իշխանափոխությունից հետո կար ակնկալիք, որ որոշ չափով նման դժգոհություններ այլևս չեն լինելու։ 

Մեր պետությունը հնարավորություն ուներ ունենալու անկախ դատական համակարգ։ Դատական իշխանության անկախությունը երաշխավորելու աննախադեպ հնարավորություն կար, բայց ականատես եղանք գաղտնալսումներին, դրանց հաջորդած ոչ ցանկալի դատական ակտի արդյունքում դատարանների շրջափակման կոչին և այլն։ 

Այսինքն, կանգնեցինք մի խնդրի առաջ, երբ փորձ է արվում կոնկրետ մի իշխանության թևի կողմից հպատակեցնել, կառավարելի դարձնել իշխանության մեկ այլ թև՝ դատական իշխանությունը։ 

Գործնականում կրկին իմպլեմենտացիայի դաշտ տեղափոխվեցինք։ Գործող քաղաքական ուժը խախտում է սահմանադրական դրույթներն իր քաղաքական իշխանության համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, ինչն իրավական պետության համար անթույլատրելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ նշելով, որ նման խախտումներով դեպքերի արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել։ 

«Օրինականության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն դրույթներից է։ Եվ, ընդհանրապես, իրավունքի գերակայությունը, օրինականության սկզբունքն ու իշխանությունների տարանջատումը իրավական պետության երաշխիքներից են։ 

Համաձայն օրինականության սկզբունքի՝ պետական մարմինները, ՏԻՄերը, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այն, ինչի համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Այդուհանդերձ, վերջերս ականատես ենք լինում լիազորությունների սահմանազանցման դեպքերի։ 

Ընդհանուր առմամբ, եթե նպատակն իրավական պետության երաշխավորումն է, իրավական պետության կառուցումը և կայացումը, ապա գործող քաղաքական իշխանությունը պետք է սահմանափակի իրեն Սահմանադրությամբ և օրենքներով։ 

Բայց գործող քաղաքական ուժը, որը, ստանալով ժողովրդի քվեն, դարձավ իշխանություն, ձախողեց իրավական պետություն կառուցելու իր հնարավորությունը։ 

Բացի այդ, իր որոշակի քայլերով, լիազորությունների չարաշահմամբ շարունակում է անընդմեջ ձախողել այդ հնարավորությունը»,-ասաց նա՝ պատահական չհամարելով այն շահարկումները, այն մեղադրանքները, որոնք կան իրավապահ մարմինների մասին։ 

«Վերջին օրինակներից կբերեմ, որոնցից մեկն Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալումն ու այնուհետև ապօրինի կալանավորումն էր։ 

Այսինքն, անընդհատ չարաշահվում են լիազորությունները։ 

Պատահական չէ, որ նույն դատախազության նկատմամբ որոշակի մեղադրանք է հնչեցվում։ 

Կոնկրետ սահմանադրական դատարանի ճնշման գործընթացին ներգրավել էին իրավապահ մարմիններին, ինչն ընդհանրապես չէր բխում իրավապահ մարմինների գործառույթից։ Այսինքն, իրավապահ մարմնին քաղաքական գործընթացի մասնիկ էին դարձրել, ինչը ևս անթույլատրելի էր։ 

Այս ամենից զատ, արդեն ականատես ենք լինում ընտրովի արդարադատության ձևավորմանը, երբ անձի գործողությունները տարաբնույթ մեկնաբանություն են ստանում՝ կախված նրա քաղաքական հայացքներից»,-նշեց Գ. Մելոյանը։ 

Նա ընդգծեց, որ թեև միջազգային կառույցները փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ, բայց անգամ իրենք են սկսել հանդես գալ որոշակի քննադատական երանգներ ունեցող հայտարարություններով։ 

«Որպես լավատես մարդ, անընդմեջ փորձել եմ կանգ առնելու, գործողությունների վերանայման հայտարարություններով հանդես գալ։ 

Բայց, հաշվի առնելով գործողությունների տրամաբանությունը, ընդհակառակը, տարբերակված մոտեցումներն ավելի խորքային են դառնում, սեփական քաղաքական շահերից ելնելով օրենքի շրջանցման դեպքերը՝ ևս։ 

Այս ամենին գումարվում է նաև իրավապահ մարմիններին ներգրավելու հանգամանքը, ինչը դրսևորվում է ընդհուպ մինչև սահմանադրական այլ մարմինների նկատմամբ տարաբնույթ ճնշման գործիքների կիրառմամբ»,-ասաց իրավաբանը՝ շեշտելով, որ խոսքը հատկապես այն մարմինների մասին է, որոնք կառավարելի չեն գործող ուժի համար։ 

Ինչ վերաբերում է դատախազությանը, ապա Գ. Մելոյանի խոսքով, Սահմանադրությունը դատախազությանը նույնպես տվել է առանձին սահմանադրական մարմնի կարգավիճակ. «Այսինքն, դատախազությունը ևս ունի Սահմանադրությամբ սահմանված հստակ լիազորությունների շրջանակ։

 Այն սահմանադրական մարմին է, որը գլխավորում է գլխավոր դատախազը։ 

Դատախազության վերաբերյալ վերոնշյալ որակումը տեսական առումով կարելի է քննարկման առարկա դարձնել, որովհետև իրապես տեսության մեջ առկա են բազմաթիվ վեճեր, անգամ տեսական մոտեցումներ, որ դատախազությունը հանդիսանում է գործադիրի մաս։ 

Այդուհանդերձ, ինչպես մեր երկրում, այլ երկրներում ևս կան համանման կարգավորումներ, համաձայն որոնց դատախազությունը անկախ սահմանադրական մարմին է։ 

Կան երկրներ, որտեղ դատախազությունը գործադիրի մաս է, օրինակ՝ ԱՄՆ-ում»։ Անցում կատարելով տեսականից դեպի գործնական դաշտ՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ կարող է դիտարկումներ անել՝ հաշվի առնելով լրահոսում շրջանառվող խնդիրները։ 

«Եթե ստեղծվում է իրավիճակ, երբ կառավարությունն է կառավարում դատախազությանը, իհարկե, քննադատելի է, ինչպես քննադատելի էր այն, երբ որոշակի դատական ակտերի՝ կառավարության քիմքին հաճո չլինելու հետևանքով հնչեց դատարանների մուտքերը շրջափակելու կոչը, և կոնկրետ դատավորների նկատմամբ ճնշումներ սկսվեցին։ 

Սա, իհարկե, ծայրաստիճան անթույլատրելի է, թեպետ մենք արդեն ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ գործադիր իշխանությունը, ելնելով իր քաղաքական նպատակաուղղվածությունից, իշխանության այլ թևերի նկատմամբ ճնշումներ է իրականացրել։ 

Եթե համեմատական համադրություն ենք իրականացնում, չեմ բացառում, որ դատախազության գործունեությունը ևս որոշակի միջամտության է ենթարկվում։ 

Այս դեպքում, որպես տվյալ սահմանադրական մարմնի ղեկավար, գլխավոր դատախազը պարտավոր է հնարավորինս բացառել համակարգի նկատմամբ նման ճնշումները և ապահովել այդ մարմնի գործունեությունը՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակում։ 

Երբ խնդիրը համակարգային չէ և որոշ դատախազների է վերաբերում, ու կա կոնկրետ շահադիտական նպատակներով առաջադրվելու հարց, ապա իրավական ընթացակարգերով այդ դատախազների նկատմամբ պետք է կարգապահական վարույթներ սկսվեն, իսկ եթե չարաշահումը հանցակազմ է պարունակում, հարուցվեն նաև քրեական գործեր։ 

Նման իրավիճակները հաղթահարելու համար կան իրավական մեխանիզմներ, ուղղակի կարևորագույն խնդիրն այլ հարթության մեջ է. 

գործադիրը հնարավորինս պետք է մնա իր լիազորությունների շրջանակներում, և հերթական անգամ հավասարակշռման և զսպման սկզբունքի ոտնահարում թույլ չտա, որովհետև արդեն արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ գործադիր իշխանությունը ոտնահարել է Սահմանադրության կարևորագույն սկզբունքները, չարաշահել է իր լիազորությունները»,-ասաց նա։ 

Իսկ թե այս իրավիճակում ի՞նչ երաշխիք կա, որ, վերանալով անձերից, անկախ և օբյեկտիվ գործընթացներ կապահովվեն, Գոհար Մելոյանը նշեց. 

«Ինչո՞ւ են պետությունները դարձել իրավական։ Իշխանությունների տարանջատման սկզբունքն ինչո՞ւ է իրավական պետությունների կարևորագույն երաշխիքներից մեկը։ 

Մեր Սահմանադրության մեջ ևս ամրագրված է զսպման և հակակշռման սկզբունքը, որի հիմնական նպատակն այն է, որ սահմանադրական տարբեր մարմիններ միաժամանակ զսպեն և հակակշռեն իրար։ 

Դատական համակարգի դեպքում ականատես եղանք այնպիսի իրավիճակի, երբ նույն հայտնի գաղտնալսումներով բացահայտ դարձավ, որ դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն կա, իսկ դատախազության պարագայում կոնկրետ դեպքերով պետք է արձանագրվի իրավիճակը։ 

Եթե պրակտիկայում իրավիճակն այնպիսին է, որ անմիջականորեն գործադիր իշխանությունը իր քաղաքական կամքն է թելադրում, և դատախազությունն էլ չի ընդդիմանում այդ թելադրանքին, համընթաց է գնում գործադիր իշխանության քաղաքական կամքին, այս պարագայում արդեն հանրությունն ինքը պետք է զսպող մեխանիզմ լինի։ 

Նմանաբնույթ հարցերը միջազգային ատյաններում պետք է բարձրաձայնվեն, որովհետև իրավիճակը հանգեցնում է մարդու մի շարք անկյունաքարային իրավունքների ոտնահարմանը։ Այստեղ առաջ է գալիս մարդու արդար դատաքննության իրավունքը»։ 

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանը նշեց, որ դատաիրավական համակարգի բարելավման տեսանկյունից այսօր իշխանությունը հստակ գործունեության տեսլական չունի, և այդ առումով հապճեպ որոշումներ են կայացվում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվելԻտալիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, որը հետաքննում էր ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածները․ Արաղչի Ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է զոհվել եւ վիրավորվել Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ պատերազմն սկսվելուց ի վեր Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ԱՄԷ-ն կարգադրել է փակել Դուբայում իրանական պետական հիվանդանոցը. AFP Իսրայելի երկինքը ժամերով լուսավորված կմնա. ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են իրավիճակն աշխարհում Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Այսօր Սառցադաշտերի համաշխարհային օրն է «Մեծ ցավ և հիասթափություն ապրեցի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը». Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հավայան կղզիներում տեղի է ունեցել 20 տարում ամենավատ հեղեղումը. հազարավոր մարդիկ տարհանման հրաման են ստացել Ի՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ը Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԻրանը հարվածել է Իսրայելի Դիմոնա քաղաքին, վիրավորներ կան (տեսանյութ) Պրահայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր Այսօր նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը «Գանձասարը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ) ԱՄՆ-ում թվարկել են հինգ երկրներ, որոնք իրենց համար ամենամեծ uպառնալիքն են ներկայացնում Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջnցները չեղարկելու համար Երևանում բախվել են Honda-ն և Dodge Challenger-ը․ վերջինը բախվել է վճարային տերմինալին ու կոտրել այն 22 երկիր պահանջում է Իրանից բացել Հորմուզի նեղուցը 95-ամյա Ուխտի օրը. Արամ Ա. Վեհափառը սրբազան մասունքներով կօրհնի հավատացյալներին Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին 44-օրյա պատերազմի մասնակիցը կամովին հանձնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելը հարձակվել է Թեհրանի վրա Երևանում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ կա 4 վիրավոր Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԿոմիտասում արդեն 4-րդ օրն է՝ կեղտաջրերը հոսում են շենքերի բակերում (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանությունում է Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը նորից հարձակվել են, Կենտրոնական Իրանի վրայով խոցվել է իսրայելական F-16 կործանիչ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Իրաք Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ. ԶաքարյանԹրամփը բացատրել է՝ ով պետք է պահպանի Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հшրվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում Պուտինը հրամանագիր է ստորագրել Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Իրանը թողարկել է իր պատմության մեջ ամենամեծ թղթադրամը