Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության զինծառայող:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



