900.000 դրամ` Գյումրիի գլխավոր տոնածառի ձևափոխման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից: Այս տարի համայնքի բյուջեից քաղաքի գլխավոր տոնածառի մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ:
Այս տարի տոնածառը նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի ժամանակ որոշեց 900.000 դրամ հատկացնել տոնածառի ձևափոխման համար: «Հիմնանորոգված փողոցները այս տարի նոր ձևավորում ու լուսավորություն կունենան, այդ նպատակով էլ 10 մլն դրամ է հատկացվել»,-նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



