Երևան, 27.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղյուuակում գտեք Ձեր ծնվшծ տшրին և իմшցեք, թե ինչպիuի կյшնք է Ձեզ hամար նախատեuված

ԼԱՅՖ

Past.am

Բուդայականները համարում եմ, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ։ Այսինքն այդքան անգամ նա աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով։ Հերթական մարմնավորման բնութագիրը Մեւան է (թարգմ․ նշան կամ խալ)։

Մեւան ցույց է տալիս՝ քանի անգամ եք դուք հայտնվել այս աշխարհում, ձեզ ինչ կարմա է սպասում ու քանի կյանք է մնացել։ Ձեր Մեւան որոշելու համար նայեք այս աղյուսակը։ Ձեր ծննդյան տարվա մոտ նշված է ձեր կյանքի թիվը։

 

Անհատականության կարմա՝ ըստ ծննդյան թվի

 

 

Մեւա 1

 

Բնավորությամբ անհանգիստ է, խառնվածքով՝ հոռետես։ Հիմնականում այս անհատը հարմարվում է իրավիճակին։ Հազվադեպ է ձգտում ինչ-որ բան փոխել։ Արտաքուստ ընկերասեր է ու անկեղծ, մինչդեռ ներքուստ համառ երեխա է։ Ըստ երևույթիին տառապում է ոգելիցից կամ թմրանյութերից կախվածությունից։ Առողջությունն ավաղ, կատարյալից հեռու է։ Հաճախ մարմնի ստորին հատվածի (երիկամների, միզապարկի, արգանդի կամ սեռական օրգանների) խնդիրներ ունի։ Հակված է տրամադրության կտրուկ փոփոխությունների և ճնշվածության։ Ռոմանտիկ չէ, բայց սրությամբ սիրո պակաս է զգում։ Լարված աշխատանքը նրա համար չէ։ Հանգիստ ծրագրեր կազմելու և մտորելու կարիք ունի։ Աշխատանքը հնարավոր է՝ կապված լինի ջրի հետ։

 

Մեւա 2

 

Մարդամոտ է՝ ագրեսիայի նշույլ անգամ չունի։ Հավակնոտ չէ, նախաձեռնող չէ, բայց մանրուքներում քննախույզ է։ Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ։ Լավագույն տարիքը 45-47 տարեկանն է։ Քաղցրասեր է, պարարտ մարմին ունի։ Կարմայի հիվադությունների թվում են մեջքի, մաշկի, աղիքների և արյան հետ կապված հիվադությունները։ Հարաբերություններում անչափ ուշադիր է պարտնյորի հանդեպ։ Ավելի շատ առաջնորդվում է զգացմունքներով, քան՝ տրամաբանությամբ։ Ո՛չ չքավոր է, ո՛չ ունևոր։ Խորհուրդ է տրվում խուսափել մոլեխաղերից։ Դրանցով տարվելը կարող է մահվան ելքով (սպանությամբ, ինքնասպանությամբ կամ բռնությամբ) ավարտվել։ Մասնագիտությունը կապված է հասարակության, բնության կամ դեղագործության հետ։

 

Մեւա 3

 

Շուտ է հասունանում։ Բնավորությամբ անկախ է, միշտ երիտասարդ է ու լավատես։ Դրական դատողություն ունի, բայց անչափ համառ է և անհամբեր։ Դժվար է մերվում հանգամանքների հետ։ Լավագույն տարիքը 34-38 տարեկանն է։ Օրվա հոգսով է ապրում։ Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ թույլ տալով՝ հմտություններ է ձեռք բերում։ Լավ մարմնակազմություն ունի, ուժեղ է ու գործունյա, բայց թույլ նրբբաններ ունի և նյարդայնացնող խնդիրներ։ Հակված է կախվածությունների, հատկապես՝ թմրանյութերի նկատմամբ։ Եթե այդ սովորության հետ կապվեց, ուրեմն ընդմիշտ կկապվի։ Իմպուլսիվ ու շիտակ մարդ է։ Փողը ձեռքից բաց է թողնում վրիպումների պատճառով։ Խնայել բոլորովին չգտի։ Նրա համար կատարյալ են այն մասնագիտությունները, որտեղ ինքնաարտահայտման հնարավորություն կա․ ուսուցիչ, հռետոր, գրող կամ երաժիշտ։

 

Մեւա 4

 

Ընդհանուր առմամբ՝ դրական մարդ է, բայց թուլակամ է ու փոք-ինչ վախկոտ։ Բնույթով խոցվող է ու շատ բարի։ Կատարյալ տարիքը՝ 38 տարեկան։ Մարմնակզմությամբ թույլ է, ճակատը լայն է ու մեծ։ Մեծ է հավանականությունը զանազան հիվանդություններով վարակվելը։ ունի թույլ շնչառական համակարգ, աղիքնեը լավ չեն գործում։ Այս կարմայի կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում։ Արտաքինով ներկայանալի մարդիկ են, հասունանում են վաղ տարիքից։ Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցելը։ Ընտանիք ձևավորելու հավանականությունը քիչ է։ Նրանց հեշտ է խաբել, կողոպտել։ Փողն ու մնացած նյութական բարիքները շատ չեն դիմանում։ Գործունեության ոլորտի առումով ավելի բարենպաստ են տոների կազմակերպման ու հասարկական կապերին առնչվող մասնագիտությունները։

 

Մեւա 5

 

Երկդիմի մարդ է։ Եվ լավն է, և վատը։ Եվ շիտակ է և շվայտ։ եվ նպատակասլաց է, և ծույլ։ Բարդ տարիքը 42 տարեկանն է։ Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը։ Ամուր մարմնակազմվածք ունի, օրգանիզմն ինքն իրենից վանում է զանազան վերքերը։ Նախահակված է ուռուցքների, տենդի, հիպերտոնիայի, աղիքների և արյան հետ կապված հիվանդությունների։ Սիրելու և սիրվելու մեծ պահանջմունք ունի։ Գերիշխելու հակումներ ունի։ Հաջողությունը մշտապես չի ուղեկցում նրան, բայց արագ ընկրկում է կորուստներից։ Մոլեխաղերով հակվածությունը սպառնում է ամեն ինչ կորցնել։ Այս մարդու համար գերադասելի է ղեկավար պաշտոնը, որը զբաղեցնելիս լիովին ինքնադրսևորվում է։

 

Մեւա 6

 

Հիանալի զարգացած է կանխազգացումը։ Բնույթով առաջնորդ է ու նորարար։ Միշտ բարձր նպատակներ է ծրագրում և վստահաբար ընդառաջ գնում այդ նպատակներին։ Ինքն իրենից գոհ է ու սարսափեի կերպով վախենում է ձախորդությունից։ Լավագույն տարիքը՝ 40 տարեկան։ Նիհար ու ոսկրոտ է։ արագ է հոգնում, հնարավոր են նյարդային խանգարումներ։ Հաճախ է գանգատվում գլխացավերից։ Թոքերի, ոսկորների ու սրտի հետ կապված խնդիրներ։ Հարաբերություններում նախընտրում է ինչպես գերիշխել, այնպես էլ՝ հնազանդվել։ Փողը ծախսել գիտի։ Արագ է վաստակում և նույնքան սրընթաց՝ ծախսում։ Միշտ հաջողակ չէ։ Նրանից լավ առևտրական, ուսուցիչ, հռետոր կամ քարոզիչ դուրս կգա։

 

Մեւա 7

 

Զգացմունքները զսպել չգիտի։ Խառնվածքով լավատես է։ Ընդունակ է մարդկանց համոզել և հրապարակավ տպավորիչ ելույթ ունենալ։ Հիանալի մանիպուլյատոր է։ Նեղանում ու բարկանում է, երբ իրեն ուշադրության չեն արժանացնում։ Անչափ ուշադիր է մանրուքների նկատմամբ։ Կյանքը կայունանում է 40 տարեկանում։ Միայնակ չի կարողանում հասնել ուզածին, քանի որ առանձնապես նպատակասլաց չէ։ Մարմնի կազմվածքը թույլ է, հնարավոր են խնդիրներ՝ կապված նյարդերի, սեռական օրգանների, երիկամների ու ստամոքսի հետ։ Ազատությունն ուղղակի պաշտում է։ Հանգամանորեն է ընտրում գործընկերներին։ Հիանալի իրավաբան է կամ՝ֆինանսագետ։

 

Մեւա 8

 

Աչափ համառ է ու ինքնավստահ։ Եթե ինչ-որ հայացքներ ունի, դրանք դժվար է փոխել։ Պահպանողական է, հաճախ իր կարծիքը փաթաթում է ուրիշներին։ Արտաքուստ շատ հանդարտ է, ներքուստ՝ ուժեղ։ Խառնվածքով բարձր ինքնագնահատականով գայլ է։ Խոշոր ու առողջ մարմին ունի։ Հնարավոր են աթերոսկլերոզ, մելամաղձություն, խնդիրներ՝ կապված ողնաշարի ու նյարդերի հետ։ Կապերի առումով խտրություն չի դնում։ Սակայն հանդարտվում է, եթե ընտանիք է ստեղծում։ Բավական վաղ տարիքում է հաջողությունների հասնում, շատ է կապված փողի հետ։ Աշխատանքում ընտրում է կայունությունն ու հուսալիությունը։

 

Մեւա 9

 

Բավական զգայական ու զգացմունքային մարդ է։ Բուռն, բայց անօգտակար կյանք է վարում։ Անհամբեր է և իմպուլսիվ։ Հակված է ամեն ինչ ու բոլորին քննադատելու։ Շրջապատից չափազանց մեծ ակնկալիքներ ունի։ Գործընկերներին հաճախակի է փոխում։ Խառնվածքով նյութական բարիքները արհամարող իդեալիստ է։ Միջին տարիքի հասնելուց հետո սկսում է անկում ապրել։ Բոլոր ոլորտներում։ Ուժեղ, ճկուն մարդ է, միջին մարմնակազմությամբ։ Հաճախ տառապում է անքնությունից, ինչպես նաև սրտի, աչքի ու նյարդերի հիվանդություններից։ Ընդունակ է հմայելու առաջին իսկ հայացքից։ Առանձնապես հաջողակ չէ։ Փող ոչ շատ ունի, ոչ՝ քիչ։ Փողի կարիք ունի, բայց նպատակասլացության պակասը թույլ չի տալիս։ Նախընտրած մասնագիտություններից են դիվանագիտությունը, դերասաական արվեստն ու կերպարվեստը։

Առավել մանրամասն ՝ այստեղ

28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից․ մանրամասներ Դիլիջանը այս պահին․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում․ ԱԳՆ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Արդարության պահապան» մրցանակին (տեսանյութ) Գերմանիայում կանխատեսել են Զելենսկի–Թրամփ հանդիպման ձախողումը Գագիկ Սուրենյանը վանաձորյան հրաշքից տեսանյութեր է հրապարակել Զելենսկին Արևմուտքից պահանջել է ուժեղացնել ՀՕՊ-ի մատակարարումները Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը և ձնամաքրման տրակտորը Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը Այս տարի ուժեղ Հայաստանը կհաղթի․ Նարեկ ԿարապետյանՈւսուցիչները ԳԹԿ-ից պահանջում են մինչև երկուշաբթի 4 քայլ կատարել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն Երևանում ձյուն գալու է. Հայհիդրոմետի տնօրենը հայտնում է Գուլյայպոլեի մեծ մասը անցել է Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ Ձյուն ու բուք ՀՀ-ում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ ԿարապետյանՇերեմետևո օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր թռիչքային սահմանափակումներ «ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականը «Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի ՀՀ տարածք»․ Սուրենյան Այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա Թբիլիսիի դատարանը կալանավորել Է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին 2025 թվականի առողջապահության ոլորտի հինգ ամենակարևոր նվաճումները Էջմիածնում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու Chevrolet Volt-ը Թրամփը կարող է Զելենսկուն տալ «վերջին հնարավորությունը» խաղաղության շուրջ համաձայնության համար Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը տապալել է էլեկտրասյունը, հայտնվել երթևեկելի գոտում Շիրակի մարզում կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին Նոր հասցեում հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով Ձյուն է տեղում, բուք է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա». El Nacional Զրույց-քննարկում Նոր Նորքի և Ավանի բնակիչների հետ. ՀայաՔվեԲժիշկ Մյասնիկովը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքով Հետվճարը չի կարող լուծել թոշակառուների խնդիրները․ Դավիթ ՀակոբյանԿայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմն առատ նվերներով այցելել է Գյումրի՝ հարյուրավոր փոքրիկների համար իրականություն դարձնելու Նոր տարվա հրաշքըԳազպրոմը զգուշացնում է ԵՄ-ն Trip-ում փայ է ուզում, Սյունիքում նոր զարգացումներ են սպասվում «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հոգալ հայ մանուկների մասին Թրամփը նախազգուշացրել է Զելենսկուն Արցախցիների վերադարձի իրավունքը քաղաքական առևտրի առարկա չէ. Ավետիք ՉալաբյանՄետաղների գների աճի պատճառով Հայաստանի հանքերը 2026 թ-ին ավելի շատ հարկ կվճարեն. ՋհանյանՔաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը․ ընդդիմություն՝ մի քանի խոշոր կոալիցիաներով․ Արմեն Մանվելյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` ծննդյան օրվա առիթովՁյուն, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ցանկանում են դուրս մղել ՌուսաստանինՅունիբանկը թողարկել է նվեր քարտեր Շղթայական վթար, Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատար, ավտոքարշակ ու տրակտորՈրտեղ երբ ու ինչպես են նշում Ամանորը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեության մեկնարկը, գերնոր աստղի պայթյունը. «Փաստ»