Հայաստանի ՌԱՀ-ը պետք է ինքնավար զարգացող օրգանիզմ դառնա․ նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՃիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել։ Այս մասին այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքերով՝ ներկայում Հայաստանի առաջնահերթ խնդիրը գործող ՌԱՀ-ը կարգի բերելն է։ Նախարարն ընդգծեց, որ իդեալական կլինի այն, որ ՌԱՀ-ն «ինքնավար, զարգացող օրգանիզմ» դառնա։ Արշակյանը նշեց, որ համակարգի զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ընթացիկ տարում կրկնապատկվել են։ Ընդհանուր առմամբ՝ ՌԱՀ-ի վերահագեցման համար նախատեսված է 2,5 մլրդ դրամ։ Ընդ որում, նախարան ասաց, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում այդ միջոցները կարելի կլինի բազմապատկել։